• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և... 21:53
Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ 17:48
Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի ազդեցությունը Հայաստանի վրա Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի... 15:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:3124 Հոկ, 2021

1-1.5 ամսվա ընթացքում Հաագայի դատարանը որոշում կներկայացնի Հայաստանի ու Ադրբեջանի հայցերի վերաբերյալ

Հայաստանին և Ադրբեջանին լսելուց հետո Հաագայի դատարանը որոշումը կայացնելու գործընթացում է: Երկու երկրի պահանջների քննարկումից հետո սպասվում է, որ այն կհրապարակվի մեկից մեկուկես ամսվա ընթացքում: Ամփոփելով լսումները՝ Հայաստանի շահերի ներկայացուցիչը շեշտում է՝ գործընթացն ինքնին կարևոր է:

Եղիշե Կիրակոսյան (ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերի ներկայացուցիչ) - Կարող է անդրադառնալ շատ խնդիրների վրա՝ սկսած ԼՂ հակամարտության կարգավորման վրա ազդելուց և նաև այլ քաղաքական ազդեցություններ ունենալուց: Գործընթացը, որ նոր է սկիզբ առնում, առանցքային նշանակություն ունի:

Դատարանը 4 օր հրապարակային քննարկեց Հայաստանի և Ադրբեջանի հայցերը: Եղիշե Կիրակոսյանը հատկապես կարևորեց, որ աշխարհը ուղիղ հեռարձակմամբ հնարավորություն ուներ հետևելու գործընթացին, լսելու Ադրբեջանի դեմ հայկական կողմի՝ իրավաբանորեն հիմնավորված դիրքորոշումն ու փաստարկները:

Եղիշե Կիրակոսյան - Դա, կարծում եմ, շատ կարևոր է՝ Հայաստանի քաղաքական դիրքավորման համար: Գործընթացի ժամանակ, ներգրավելով բարձրակարգ իրավաբանների թիմը, ՀՀ դիրքորոշումները կարողանում ենք ամենաբարձր մակարդակով ի ցույց դնել աշխարհին: Նման լեզվով խոսելու պարագայում հստակ, համոզիչ փաստարկված է ընկալվում, կարծիքաստեղծ ազդեցություն է ունենում հետագայի ու այս ընթացքի վրա:

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին սկսեց Հայաստանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու պահանջի քննությունը: Ադրբեջանի դեմ հայցն ու հրատապ միջոց կիրառելու պահանջը ներկայացվել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի հիման վրա:

Եղիշե Կիրակոսյան - Մեր փաստացի պնդումներին արձագանքելու փոխարեն՝ Ադրբեջանը դատարանին ներկայացրեց «անճշտությունների տարափ»: Ներկայացվեցին քաղաքական հայտարարություններ և պատմական կեղծ փաստեր, որոնք ոչ մի առնչություն չունեն այն խնդիրների հետ, որոնց հետ կապված դիմել ենք՝ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով:

Գերիներին վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը, պամամշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը Երևանի առանցքային պահանջներից են: Նիստի հենց առաջին օրը հայտարարվեց, որ Բաքուն պուրակից հանել է մանեկեններն ու սաղավարտները:

Եղիշե Կիրակոսյան - Ի սկզբանե «ռազմավարի պուրակ» կոչվածը բացված է եղել հենց էթնիկ հայերի հանդեպ ատելության տրամաբանությամբ, ուղղակի մանեկենները եղել են դրա վառ դրսևորումներից մեկը, բայց միևնույն է, եթե հանում ենք մանեկենները, մնում է նույն բովանդակությունը, դրա համար պահանջել ենք փակել:

Դեկլարատիվ, պաթոսային արտահայտչամիջոցներով Ադրբեջանը փորձեց ականապատ դաշտերի ու քարտեզների թեման կապել ռասիզմի հետ՝ ներկայացնելով ձևական փաստարկներ: Ականապատումը ռասիզմ չէ, պատերազմական գործողություն է՝ ինքնապաշտպանության համար, հակառակն ապացուցող հիմքեր Բաքուն չներկայացրեց:

Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Ադրբեջանի քաղաքականությունը միշտ եղել է հարձակողական, այդ թվում՝ հռետորաբանությունը. մերը՝ պաշտպանական, դրանից էլ բխում է ռասիզմը որպես գործիք՝ սկսած Ալիևից, որը հայցի հիմնական դերակատարն է և դրան համարժեք փաստարկ չունի:

Հայաստանի շահերը ներկայացրին միջազգային իրավունքի 5 հայտնի փորձագետ. ԱՄՆ-ից Շոն Մըրֆին դասավանդում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում, շվեյցարացի հանրահայտ Ռոբերտ Կոլբը, միջազգային դատարանում մեծ փորձառությամբ, Բելգիայի Լուվենի համալսարանից Պիեռ Դարժանը, ԱՄՆ-ից Կոստանտինոս Սալոնիդիսն ու Մարտին Լոուրենսը:

Ռոբերտ Կոլբ (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին բանակցությունները ձախողելու համար և միաժամանակ տարածում ատելություն, տանջում ռազմագերիներին և ոչնչացնում Հայաստանի մշակութային ժառանգությունը:

Կոստանտինոս Սալոնիդիս (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Ադրբեջանի հայատյացության քարոզը շարունակվում է նաև նոյեմբերի 9-ից հետո: Բավական է լսել Ալիևի ելույթները, որոնք ատելություն, խտրականություն, բռնություն են պարունակում:

Շոն Մըրֆի (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Ադրբեջանը պարտավորություն ունի վերադարձնել հայ ռազմագերիներին: Միջազգային մարդասիրական իրավունքի ամենակարևոր այդ պարտավորությունն արհամարհելը էթնիկ խտրականության դրսևորում է:

Պիեռ դ՛Արժան (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Տաճարի կրկնակի ռմբակոծումը մահաբեր ուղերձ է՝ հայերն իրենց անվտանգ չեն կարող զգալ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ իրենց համար սրբազան վայրերում: Թեպետ նախագահ Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից սեպտեմբերին հայտարարում էր, թե իր երկիրը հանդուրժողականության և տարբեր ազգերի համար խաղաղ գոյակցության երկիր է, այնտեղ բացվող ցուցադրությունները ապացուցում են հակառակը:

Մարտին Լոուրենս (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Հայերն իրավունք ունեն ապրելու առանց ռասայական խտրականության:

Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Արդարադատության միջազգային դատական վարույթ հարուցելը պետք է լուրջ ընդունել: Կարծում եմ՝ երկու կողմն էլ որոշակի վճիռ կստանան, հայկական կողմի փաստարկներն ավելի լուրջ հիմքեր ունեն: Երբեմն միջանկյալ ակտով սահմանված իրավունքի, փաստի հարցը մասամբ ամրագրում է կամ ուղեցուցային է ապագա վճռի համար: Նայելով, թե դիմումները ինչ շրջանակով կբավարարվեն, կարելի է եզրակացնել՝ ինչ վճիռ կկայացնի դատարանը:

Ադրբեջանի ներկայացուցիչը Հաագա էր ժամանել իրենց պահանջի քննության օրը, մինչ այդ դատարանին միացել էր հեռավար: Մամեդովը հայտարարեց, թե Հայաստանն իբրև շարունակում է ադրբեջանցիների նկատմամբ ատելություն սերմանել և բռնություն հրահրել՝ պատսպարելով զինված խմբավորումների: Հայաստանի դեմ Ադրբեջանի գործով լսումները տեղի ունեցան հոկտեմբերի 18 և 19-ին: Նիստը եզրափակվեց ադրբեջանական փաստարկներին հայկական կողմի արձագանքով: Միջազգային բարձր դատարանի որոշումներից հետո երեք ամսվա ընթացքում Ադրբեջանը և Հայաստանը պետք է ներկայացնեն զեկույց իրենց ձեռնարկած միջոցառումների մասին, և որից հետո պետք է Դատարանին ներկայացնեն հաշվետվություն՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:

Հեղինակ`Մայա Խաչատրյան
Դիտումների քանակ81
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին 11:2329 Հնս, 2026
  • Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները 11:0929 Հնս, 2026
  • Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի նստաշրջանին են ներկայացվել COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները 10:5829 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին 10:3629 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Որևէ ուժ չի վիճարկել ընտրակաշառքի մասին տեսագրությունների իսկությունը | 29.06.2026 10:0029 Հնս, 2026
  • Անքորիջիում իսկապես որևէ համաձայնություն չի եղել․ Պուտին 09:5129 Հնս, 2026
  • Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ 09:4829 Հնս, 2026
  • Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի 09:3029 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների 09:2229 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:5929 Հնս, 2026
  • Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի 08:3629 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2229 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին 08:0329 Հնս, 2026
  • Չարամիտ քայլ. Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը 00:4129 Հնս, 2026
  • Ներգաղթը նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվությանը 22:4028 Հնս, 2026
  • ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5128 Հնս, 2026
  • Ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ-ում 21:5028 Հնս, 2026
  • Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան 21:4628 Հնս, 2026
  • Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան 21:0928 Հնս, 2026
  • Լուրեր | Կեղծ նարատիվներ. Մոսկվան ուղղորդում է, հայաստանյան ընդդիմությունը՝ գեներացնում 21:0028 Հնս, 2026
  • Հայցեր երեք երկրում՝ տարբեր երկրի քաղաքացիությամբ. կհրաժարվի՞ Կարապետյանը ՌԴ և Կիպրոսի անձնագրերից 20:5928 Հնս, 2026
  • 300.000 ադրբեջանցիների վերադարձ. ո՞րն է ՀՀ-ում էմոցիոնալ տագնապ առաջացնող կեղծ նարատիվների շարժառիթը 20:2028 Հնս, 2026
  • Էստոնիայում կանցկացվի հայկական արտադրանքի ցուցահանդես | Հարցազրույց Փիրուզա Հարությունյանի հետ 19:5428 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.06.2026 19:2028 Հնս, 2026
  • Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը 18:2328 Հնս, 2026
  • Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 16:1728 Հնս, 2026
  • Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը 16:0928 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 16:0228 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները 15:3328 Հնս, 2026
  • «Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 14:4428 Հնս, 2026
  • Սոցցանցերում տարածված տեղեկությունները Բագրատաշենի մաքսակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ 14:3828 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 13:1228 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:5128 Հնս, 2026
  • ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 12:4428 Հնս, 2026
  • Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ 12:2528 Հնս, 2026
  • Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ 12:2428 Հնս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային 11:4028 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում 10:4328 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:3828 Հնս, 2026
  • Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում 10:3528 Հնս, 2026
  • Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները 10:2528 Հնս, 2026
  • Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը 10:2128 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:5028 Հնս, 2026
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015