Ադրբեջանում ձերբակալվել են հինգ մուսուլման հոգևոր առաջնորդներ, որոնք «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» հասարակական միավորման անդամներ էին և միաժամանակ համագործակցել են Maide ինտերնետային պարբերականի հետ:
Պետական անվտանգության ծառայությունը նրանց բերման է ենթարկել և խուզարկություններ իրականացրել նրանց տներում, առգրավել համակարգիչներ ու հեռախոսներ:
Բոլոր ձերբակալվածները շիաներ են, ինչը հաստատում է, որ Ալիևի ռեժիմը հաշվեհարդար է տեսնում իրանամետ շրջանակների հետ:
Նշենք, որ խմբի անդամներից Սարդար Բաբաևը, լինելով Մասալլի մզկիթի իմամ-ջուման, ձերբակալվել էր դեռևս 2017 թվականին և դատապարտվել երեք տարվա ազատազրկման՝ կրոնական արարողություններ անցկացնելու պահանջները խախտելու մեղադրանքով: Իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ են ճանաչել: