Այսօր ևս մեկ բռնարարք է իրականացվել Սիրիայում: Պայթյուն է որոտացել Համա նահանգի զինամթերքի պահեստում, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, երկուսը վիրավորվել են՝ РИА Новости-ին է հայտնել Սիրիայի անվտանգության ծառայության աղբյուրը:
«Համա-Հոմս մայրուղում գտնվող Ազգային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ»,- տեղեկացրել է աղբյուրը:
Ազգային պաշտպանության ստորաբաժանումները մասնավոր զինված կազմավորումներ են, որոնց զինյալները պայքարում են սիրիական բանակի կողմից՝ ահաբեկչական խմբավորումների դեմ: