Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, որն արդեն 19 օր է՝ բանտում հացադուլ է անում, երեք-չորս օրից հոսպիտալացում հարկավոր կլինի: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան՝ փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
«Սաակաշվիլու առողջական վիճակը զգալիորեն վատացել է, ընդ որում՝ նա բարոյապես ամուր է և լավատես։ Կարծում եմ, որ հոսպիտալացում անհրաժեշտ կլինի 3-4 օրից»,- պաշտպանյալի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Գվարամիան։
Այժմ բժիշկների խումբը հետազոտում է Սաակաշվիլուն Վրաստանի առողջապահության նախարարության հանձնարարությամբ։ Նրանց այցից հետո հայտնի կդառնա՝ նախկին նախագահին կհոսպիտալացնե՞ն, թե՞ ոչ։