Ամերիկացի միլիարդատեր Ռոբերտ Դերսթը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, 20 տարի առաջ ընկերուհու սպանության համար, հայտնում է BBC-ն:
Անշարժ գույքի կայսրության ժառանգորդը պատահաբար խոստովանել է հանցագործությունը՝ իր մասին պատմող սերիալի նկարահանման ժամանակ: Ենթադրվում է, որ սպանությունը կապված է Դերսթի կնոջ անհետացման հետ, միլիարդատերը կասկածվում է նաև այդ սպանության համար: Դերսթը Սյուզան Բերմանին սպանել է նրա Կալիֆորնիայի տանը 2000 թվականին: Սպանության հաջորդ օրը լրագրողուհին պետք է ցուցմունք տար ոստիկանությունում Դերսթի կնոջ անհետացման գործով: Ի դեպ, միլիարդատերը մեղադրվում է ևս մեկ սպանության համար:
Նյու Յորքի դատախազությունը մտադիր է նոր մեղադրանքներ առաջադրել Դերսթին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
78-ամյա ամբաստանյալի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալը մտադիր է բողոքարկել: