Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո: Հայտարարությունը Փաշինյանն արեց Վիլնյուսում՝ լիտվացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո: Վարչապետը պատրաստակամություն հայտնեց այդ հնարավոր հանդիպման ժամանակ Ադրբեջանին փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները, շեշտելով՝ դրանք անվտանգային գործառույթ չունեն հայկական կողմի համար ու հումանիտար սպառնալիք են Ադրբեջանի համար:
Ի պատասխան՝ վարչապետն ակնկալում է, որ Ալիևն էլ ազատ կարձակի բոլոր գերիներին:
Նիկոլ Փաշինյանի լիտվացի պաշտոնակիցը՝ Իգրիդա Շիմոնիտեն էլ շեշտեց՝ հուսով է, որ ԵՄ-ն ջանք չի խնայի ԼՂ հակամարտության լուծման համար: Լիտվան, այսպիսով, համալրեց երկրների ցանկը, որոնք ընդգծում են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, թեև այդպես է ցանկանում ներկայացնել Բաքուն:
Մերձբալթյան երկիր վարչապետի այցի հաջորդ կարևոր արձանագրումն էր՝ Հայաստանը ոչ միայն չի ներքաշվի Իրանի դեմ դավադրությունների մեջ, այլև կսերտացնի գործակցությունն ու շփումները այդ հարևանի հետ:
Լիտվա այցի կարևոր դրվագները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: