Հայաստանում առաջին անգամ մանկական հոգեբուժական բաժանմունք է բացվել: Այն կգործի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։ Փոքրիկներն այստեղ ստացիոնար բուժում կստանան պետպատվերի շրջանակում։
12 մահճակալ ունեցող բաժանմունքում կաշխատեն համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ։