• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:4628 Սեպ, 2021

Ադրբեջանի և Թուրքիայի արածն անկասկած կարելի է համարել ռազմական հանցագործություն. ամերիկացի լրագրող

2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմը լուսաբանեցին և փաստագրեցին աշխարհի բազմաթիվ առաջատար գործակալություններ և լրատվամիջոցներ: 290 լրատվամիջոցից 800-ից ավելի լրագրող շտապեց Արցախ՝ տեղում լուսաբանելու պատերազմը և հետագա զարգացումները: Նրանցից 7-ը վիրավորվեց Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների հարձակումների հետևանքով:

Դավիթ Մուրադյանը հյուրընկալել է ԱՄՆ-ից ժամանած անկախ լրագրող Չակ Հոլթոնին, որն աշխատել է Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում:

Դավիթ Մուրադյան - Չակ, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար:  

Չակ Հոլթոն (անկախ լրագրող) - Շնորհակալ եմ հրավիրելու համար:

Դավիթ Մուրադյան - Ինչո՞u որոշեցիք լուսաբանել հենց Արցախյան պատերազմը, այն ժամանակ կային նաև այլ հակամարտություններ:

Չակ Հոլթոն - Ես պատերազմ լուսաբանող անկախ լրագրող եմ, և դա իմ աշխատանքն է: Սա մի հակամարտություն էր, որին ես տեղյակ չէի: Հեռուստադիտողներից մեկը կապվեց ինձ հետ և ասաց, որ ես պետք է ուշադրություն դարձնեմ Արցախում սկսված հակամարտությանը: Ես նաև «Ազատ Բիրմայի ռենջերներ» մարդասիրական կազմակերպության անդամ եմ: Այն կազմված է ԱՄՆ հատուկ ուժերի և ծառայությունների նախկին զինվորականներից: Մենք գնում ենք աշխարհի տարբեր վայրերում գտնվող պատերազմական գոտիներ և տուժածներին տալիս ենք օգնություն, հույս և սեր: Մեր կազմակերպությանը նույնպես հետաքրքիր էր գալ Արցախ: Այդպիսով՝ նշածս երկու հանգամանքները կենտրոնացրին իմ ուշադրությունն Արցախի ուղղությամբ:

Ես սկսեցի ուսումնասիրել: Երբ հասկացա, որ այս ամենը կապ ունի հայերի և քրիստոնեության հետ, իմ ամենամեծ գործընկերներից մեկը Վիրջինիայում գործող Քրիստոնեական հեռարձակող ցանցն է՝ ՍԻ-ԲԻ-ԷՆ-ը, նրանց գրեցի այդ մասին: Պատասխանեցին, որ Արցախ գալը և հեռուստատեսության համար լուսաբանելը լավ գաղափար է: Ուստի ես եկա և մոտ երկու շաբաթ մնացի»:

Դավիթ Մուրադյան - Ե՞րբ ժամանեցիք Արցախ և որքա՞ն ժամանակ մնացիք:

Չակ Հոլթոն - Ժամանեցի հոկտեմբերի վերջին շաբաթը և մնացի մինչև նոյեմբերի առաջին շաբաթը: Ստացվեց, որ ես հասա պատերազմի կեսից, չկարողացա հենց սկզբից լինել: Սակայն իրադարձություններն արդեն լայնորեն լուսաբանվում էին, և պարզ էր, որ անհրաժեշտ է անդրադառնալ այս թեմային: Պարզ էր, որ սա միայն տեղային հակամարտություն չէ, այլ ունի գլոբալ նշանակություն և ազդեցություն: Թույլտվություններից և հավատարմագրումից հետո կարողացա գնալ այնտեղ: Մենք այցելեցինք Արցախի մի շարք բնակավայրեր և լուսաբանեցինք այնտեղից:  

Դավիթ Մուրադյան - Պատերազմի ժամանակ Արցախի ո՞ր վայրերում եք եղել:

Չակ Հոլթոն - Մենք Ստեփանակերտի կենտրոնում էինք, երբ հրթիռակոծվեց հիվանդանոցը: Տեսախցիկս միացված էր, երբ ռումբերը պայթեցին: Շտապեցինք այնտեղ՝ փաստագրելու հրթիռների հասցրած ամբողջ վնասը: Մենք շրջում էինք Ստեփանակերտում, և երբ որևէ տեղ հրթիռ էր ընկնում, գնում և հարցազրույց էինք տեսագրում տուժածների հետ: Տեսագրել ենք բազմաթիվ ծեր տատիկների, որոնք հրաշքով էին փրկվել, չնայած՝ իրենց տունն ավերվել էր: Այցելում էինք հրթիռակոծությունից ամենաշատը տուժած խաղաղ բնակչությանը:  

Նաև հարցազրույցներ տեսագրեցինք այն մարդկանց հետ, որոնք ապաստան էին գտել Ստեփանակերտի նկուղներում:

Ցավոք, չկարողացա գնալ Շուշի, քանի որ այդ օրերին արդեն քաղաքի համար թեժ մարտեր էին ընթանում: Ահա, այսպես եմ հիմնականում աշխատել:

Դավիթ Մուրադյան - Դուք եղել եք բազմաթիվ պատերազմական գոտիներում, և որքան հասկացա Ձեր նախորդ ասածից՝ նախկին զինվորական եք: Ի՞նչն էր ձեզ համար ամենածանրն Արցախում:

Չակ Հոլթոն - Միշտ ծանր է տեսնել՝ ինչպես է խաղաղ բնակչությունը տառապում բոլոր այն պատերազմներում, որոնք լուսաբանում եմ: Միշտ ամենաշատը հենց նրանք են տուժում: Իրենց ավերված տների առջև կանգնած կանանց տեսնելը և նկարելը ոչ միայն էմոցիոնալ առումով է դժվար, այլև կատաղեցնում է, երբ հասկանում ես, որ այդ ամենը միտումնավոր է արվել:

Այլ բան է, երբ պատերազմների ընթացքում որևէ հրթիռ սխալմամբ այլ տեղ է հարվածում, կամ որևէ ռումբ չի դիպչում թիրախին, ինչի հետևանքով խաղաղ բնակչությունն է տուժում: Սակայն այս պատերազմը սկսվել էր հենց քաղաքացիական, խաղաղ բնակչության դեմ՝ նրանց այդ բնակավայրերից հեռացնելու համար, որպեսզի ադրբեջանցիները, թուրքերը և, ինչպես Դուք նշեցիք, ահաբեկիչները կարողանային՝ հեշտությամբ գրավել այդ բնակավայրերը՝ առանց այնտեղ ապրող մարդկանց հետ գործ ունենալու: Դա նրանք կարողանում էին անել: Սակայն դա պատերազմ սանձազերծելու և վարելու փոքրոգի եղանակ է:

Արդեն 20 տարուց ավելի պատերազմ եմ լուսաբանում: Տեսել եմ բազմաթիվ ավերածություններ, մահեր, քաոս: Գուցե նույնիսկ սովոր եմ այդ ամենին, սակայն անհնար է զսպել էմոցիաները, չզգալ թիրախում հայտնված այդ մարդկանց զայրույթը, տխրությունը և զգացմունքները:

Դավիթ Մուրադյան - Ադրբեջանը հերքում է, որ պատերազմական հանցագործություններ է կատարել Արցախի ժողովրդի, միջազգային ԶԼՄ-ների դեմ, և որ պատերազմի ժամանակ ներգրավել է ահաբեկիչներին: Որպես լրագրող, որն ականատես է եղել բազմաթիվ վայրագությունների և դրանք փաստագրել է, ո՞րը կլինի Ձեր ուղերձը Բաքվի գրասենյակներում նստած պաշտոնյաներին:

Չակ Հոլթոն - Ես նախագահ Ալիևին կասեի՝ Ձեր զինվորները ծայրահեղ տգետ են և ոչ կոմպետենտ և ունակ չեն թիրախավորել ռազմական օբյեկտները՝ դրանք շարքից դուրս հանելով, և պատերազմի ամբողջ ընթացքում միտումնավոր ամեն օր ռմբակոծում էին քաղաքացիական օբյեկտներ: Պատահական հարվածներ բոլոր պատերազմներում են պատահում: Դա տեղի է ունեցել ամերիկյան զինված ուժերի կողմից, վերջերս նման բան տեղի ունեցավ Աֆղանստանում: Երբ նման պատահական հարվածներ են տեղի ունենում և վնասներ են հասցվում, ճիշտ և պատվաբեր բանը, որ պետք է արվեր, պետք է լիներ հեռուստատեսային ելույթ, որի ժամանակ նա կասեր՝ ես նախագահն եմ՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Ուստի, ես պատասխանատու եմ բոլոր քաղաքացիական անձանց համար, ովքեր մահացել են ոչ միտումնավոր հարվածներից: Պետք է ասեր՝ ես խորապես ցավում եմ դրա համար, և պետք է իմանաք, որ բոլոր հրամանատարները, որոնք պատասխանատու են եղել այդ սխալի և ոչ ճիշտ հարվածների համար, հեռացվել են:  

Այդպես են վարվում պատիվ ունեցող երկրները, երբ խաղաղ բնակչությունն ուղղակիորեն տուժում է զինված ուժերի հարվածներից:

Մենք դա չտեսանք Ադրբեջանից: Նրանք պարզապես ասում էին՝ նման բան տեղի չի ունեցել: Բայց ես այնտեղ էի: Հարցազրույց եմ տեսագրել մարդկանց հետ, ունեմ ռմբակոծված քաղաքացիական շենքերի, քաղաքացիական վայրերի ուղղությամբ կիրառված կասետային զինատեսակների, ամբողջությամբ ավերված հիվանդանոցի տեսագրությունները:

Ուստի Ադրբեջանը և Թուրքիան ներգրավվել էին ստոր և անպատիվ մի պատերազմական ռազմավարության մեջ, ինչն անկասկած կարելի է համարել ռազմական հանցագործություն: Կամ էլ նրանք այնքան տգետ են, որ չեն կարողացել ռազմական տեսակետից որևէ արժեքավոր օբյեկտի հարվածել և ռումբեր էին նետում՝ որտեղ կարողանում էին:

Այս երկուս տարբերակն էլ Ադրբեջանի և Թուրքիայի մասին ամեն ինչ ասում են:

Մի բան էլ կասեմ: Արցախից մեկ տարի առաջ Սիրիայում էի՝ «Ազատ Բիրմայի ռենջերների» հետ: Նույն այն ԱԹՍ-ները, որոնք հրթիռակոծում էին Արցախի հայ զինվորներին և խաղաղ բնակչությանը, ռումբ նետեցին մեր շտապօգնության մեքենաներից մեկի վրա: Այն շատ հեռու էր ռազմական թիրախներից: Մի բան հստակ է՝ նրանք չէին երկնչում այն փաստից, որ ռմբակոծում էին այնպիսի օբյեկտներ, որոնց ռմբակոծումը դուրս է որևէ սահմանից՝ խաղաղ բնակչությանը, բուժանձնակազմին և այլն:

Ուստի Արցախում կատարվածն ինձ համար այլևս անակնկալ չէր և ստիպում է ինձ մտածել, որ ամեն ինչ արվում էր միտումնավոր:

Դավիթ Մուրադյան - Հատկապես ճշգրիտ զենքով: Որևէ մեկն այդ զենքին տիրապետելով՝ չի կարող ասել՝ ներողություն, պատահաբար ստացվեց, ես չէի ուզում:

Չակ Հոլթոն - Այո, ճիշտ է, և դա ինձ ստիպում է հարցնել Ալիևին կամ Էրդողանին. կբացատրե՞ք՝ այդ հայ տատիկն ի՞նչ վտանգ էր ներկայացնում: 85-ամյա մի կին, որի տունը դուք ավերեցիք Ստեփանակերտում: Ո՞րն էր նրա սպառնալիքն Ադրբեջանին: Ո՞րն էր նրա սպառնալիքը Թուրքիային:

Եվ եթե սպառնալիք չէր, ուրեմն նրանց զինվորները ցույց տվեցին իրենց փոքրոգությունը, որը նրանց թույլ չտվեց դեմ առ դեմ կռվել հայ զինվորների հետ, այլ խաղաղ բնակչությանն ահաբեկելով՝ ստիպեց լքել բնակավայրերը, որպեսզի հետո գան և ազատորեն վերցնեն: Այն, ինչը տեղի ունեցավ, օրինակ՝ Շուշիում:

Դավիթ Մուրադյան - Ի՞նչ կարծիքի եք Բաքվի «ռազմական ավարի պուրակի» մասին:

Չակ Հոլթոն - Դա ամենաանպատիվ բաներից է, որ ես երբևէ տեսել եմ: 

Դավիթ Մուրադյան - Ինչո՞ւ եք այդպես կարծում:

Չակ Հոլթոն - Ադրբեջանն այս պատերազմում զավթեց տարածքներ: Նրանք Հայաստանին վիրավորել են խորապես, զոհվել են բազմաթիվ հայորդիներ:

Երբ որևէ մեկը որևէ պատերազմում նման արդյունքների է հասնում, պատվաբեր բանը, որ պետք է անել, վեհանձն լինելն է և ասելը՝ եկեք ելք փնտրենք և խաղաղություն հաստատենք:

Սակայն նրանք այդպես չեն վարվում: Նրանք անում են հնարավորը՝ հայ մայրերին, հայրերին, դուստրերին և որդիներին, որոնց հայրերը չեն վերադարձել, ավելի ցավեցնելու համար:

Դա զարհուրելի է: Միջազգային լրատվամիջոցները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն, որ այնտեղ ցուցադրվում են մահացած զինվորների, բանտարկյալների մանեկեններ և այլն:

Եվ դա բոլոր կոնվենցիաների ակնհայտ խախտում է: Չնայած՝ Ադրբեջանը թքած ունի բոլոր այդ կոնվենցիաների վրա: Եթե նրանց հետաքրքրեր Ժնևի կոնվենցիան, նրանք խաղաղ բնակչությանը չէին թիրախավորի: Նրանց ասել, որ սխալ են, ոչինչ չի փոխի:

Այն մեկնաբանությունները, որոնք ստանում եմ սոցիալական ցանցերում հարյուրավոր ադրբեջանցիներից, մի բան է ապացուցում: Կառավարությունը նրանց մեջ հայերի հանդեպ ատելությունը բնազդի մակարդակի է հասցրել:

Վերաշարադրելով Գոլդա Մեյրի ասածը՝ կարող եմ ասել՝ քանի դեռ նրանք իրենց երեխաներին չսիրեն ավելի, քանի ատում են հայերին, ոչինչ չի փոխվի:

Եվ դա է ամենացավալի փաստը: Կարծում եմ՝ պետք է հաշտեցում լինի, պետք է ինչ-որ պահի ներում լինի»:

Դավիթ Մուրադյան - Արցախի պատերազմի և մեր տարածաշրջանի մասին ԱՄՆ-ում իրազեկության բարձրացման խնդիր կա: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կկարողանաք բարձրացնել հանրային իրազեկությունը ԱՄՆ-ում Արցախի պատերազմի մասին:

Չակ Հոլթոն - Ես փորձում էի անել դա՝ շարունակելով լուսաբանել խնդիրն իմ փոդքաստում և Յութուբում, Սի-Բի-Էն-ում և այլուր: Սակայն կարծում եմ՝ պետք է իրազեկվածությունը բարձրացնել՝ անելով ավելին, քան միայն Հայաստանի կրած կարոուստները լուսաբանելն է: Մինչև այստեղ գալս ես գիտեի, որ կա նախկին ԽՍՀՄ երկիր Հայաստան, և վերջ: Դա այն էր, ինչ ես գիտեի:

Երբ եկա այստեղ, հանդիպեցի հայերին, սիրահարվեցի հայկական մշակույթին, ուտելիքին, ձեր ունեցած հիանալի պատմությանը, հասկացա, որ Հայաստանը շատ ավելին է, քան Ասիայում գտնվող մի փոքրիկ երկիր:

Եվ երբ իմացա, որ հայ ժողովուրդն իմ քրիստոնյա եղբայրներն ու քույրերն են, մտածեցի, որ պետք է աջակցեմ նրանց: Բոլոր ամերիկացիները հայտարարում են, որ պետք է սատարել Իսրայելին, որովհետև նրանք Աստծու ընտրյալ ժողովուրդն են: Եթե դուք ցանկանում եք սատարել հրեաներին, պետք է շատ ավելի սատարեք հայերին, որովհետև նրանք հավատակից քրիստոնյա են: Եվ հայերը շրջապատված են մարդկանցով, որոնք ցանկանում են սպանել նրանց՝ սրբելով նրանց երկրի վրայից: Նրանք ապրում են շատ ավելի փոքր երկրում՝ շատ ավելի փոքր աջակցությամբ: Ուստի նրանք ունեն Միացյալ Նահանգների, ամերիկացի ժողովրդի աջակցության կարիքը: Համոզված եմ, որ հայերը կունենան այդ աջակցությունը, երբ ամերիկացիները հասկանան, որ Հայաստանն ավելին է, քան նախկին խորհրդային մի երկիր:

Երբ դա հասկացա, նաև գիտակցեցի, որ ուզում եմ անել հնարավորը, որպեսզի ամերիկացիներն էլ հասկանան: Ցանկացա, որպեսզի ամերիկացիներն իմանան, որ Հայաստանը հիասքանչ, գեղեցիկ մի վայր է: Այստեղի բնության գեղեցկությունը կգերի աշխարհի ցանկացած մարդու: Ուստի պատերազմից հետո արդեն ևս երեք այցելություն կատարեցի դեպի Հայաստան: Բերեցի ընտանիքիս, ընկերներիս, այլ մարդկանց, որոնք ցանկացան գալ և տեսնել Հայաստանը: Եվ մենք փորձում ենք իրազեկել մարդկանց այդ կերպ:

Նաև աշխատում եմ վավերագրական ֆիլմի ուղղությամբ: Այն սկսել էի որպես պատերազմի մասին պատմող մի ֆիլմ: Ընթացքում հասկացա, որ մյուսներն էլ են պատերազմի մասին ֆիլմեր պատրաստում: Հասկացա, որ ցանկանում եմ ստեղծել ավելին: Այն պատմելու է հայ ժողովրդի, պատմության, գեղեցկության մասին: Այն լինելու է մի երկրի մասին, որն առաջ է շարժվում: Նպատակն է նաև խթանել զբոսաշրջությունը: Ֆիլմն ունենում է երջանիկ ավարտ: Իմ նախորդ ճամփորդություններից մեկի ժամանակ ինձ հետ էի բերել իմ 21-ամյա որդի Նաթանին: Նա սիրահարվեց Հայաստանին և որոշեց մնալ այստեղ իմ վերադարձից հետո: Հետո նա այստեղ հանդիպեց մի հայ աղջկա, և այժմ նրանք նշանադրված են:

Դավիթ Մուրադյան - Շատ հետաքրքիր է, և հաճելի է իմանալ դա: Մենք օրերս իմացանք Կոնգրեսի օրենսդրական փոփոխությունների մասին, որով կրճատվում է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը, առաջարկում է «Գորշ գայլեր» և այլ ծայրահեղական թուրքական խմբավորումներին համարել ահաբեկչական կազմակերպություն: Ի՞նչ եք կարծում՝ դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները վերարժևորել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած հարաբերություննե՞րը, թե այլ բան է:  

Չակ Հոլթոն - Մեր օտարերկրյա դաշնակիցներից մի արտահայտություն եմ լսել՝ Ամերիկան միշտ անում է ճիշտ քայլ՝ բոլոր այլ հնարավոր միջոցները սպառելուց հետո: Ցավոք, դա ճշմարիտ է: Անգամ ամերիկացիների համար է բարդ հասկանալը, որ իրականում Ամերիկայում կա «երկու պետություն»: Եվ նրանք խիստ բաժանված են: Նրանք գրեթե ամեն ինչի վերաբերյալ ունեն հակադարձ կարծիքներ: Օրինակ՝ մոտ 4 տարի երկրում կարող է գերիշխել մեկ գաղափար, դրանից հետո գրեթե նույնքան կգերիշխի հակառակ գաղափարը: Դա էլ հենց հանգեցնում է մեր արտաքին քաղաքականության ոչ միանմանությանը: Կարող եմ ասել, որ Հայաստանին սատարելը պետք է լինի մի բան, որի շուրջ պետք է լինի այդ չակերտավոր երկու պետությունների միասնությունը: Որովհետև Հայաստանին սատարելը իմաստալից է Միացյալ Նահանգների համար: Հայերն Ամերիկայի բարեկամներն են: Ամերիկայում ապրում են միլիոնավոր հայեր: Եվ դա բնական կլիներ: Ցավոք, շատ ամերիկացիներ գիտակցում են, որ չեն կարող ակնկալել, որ կառավարությունն արտաքին քաղաքականության մեջ կլինի բավականաչափ հեռատես: Եվ հենց այդ պառակտումն էլ ամեն ինչ խաթարում է:

Դավիթ Մուրադյան - Չակ, շնորհակալ եմ Ձեր ժամանակի համար:

Չակ Հոլթոն - Ինձ համար հաճելի էր:

Հեղինակ`Դավիթ Մուրադյան
Դիտումների քանակ42
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել է 21:1511 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015