Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունների նախագահներ Նիկա Մելիայի և Իրակլի Կոբախիձեի վիճաբանությունից հետո հայտարարել է. «Զարմանալու կարիք չկա, Նիկա Մելիան սովորական խուլիգան է». գրում է Aliq.ge-ն:
«Նիկա Մելիան այն կուսակցության ներկայացուցիչն ու առաջնորդն է, որն իշխանության ղեկին զբաղված էր մարդկանց խոշտանգումներով, ընտանիքներ դժբախտացնելով: Նրանց ներկայությունն ընդդիմության մեջ վառ օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի ընդդիմությունը: Սա նրանց իրական դեմքն է: Նրանք միշտ փորձում են որոշակի սադրանքներ կազմակերպել, բայց դա նրանց չի հաջողվի»,- ասել է Կալաձեն:
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի և «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի միջև վեճը տեղի է ունեցել երեկ ԵՄ գրասենյակի մոտ: Կոբախիձեն և Մելիան միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են օգտագործել, իրար անվանել «ստրուկ» և «սրիկա»: