Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կանցկացվեն քաղաքապետերի և տեղական իշխանությունների ընտրություններ, ու արդեն հայտնի է, որ «Մեր միասնական Վրաստանը» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրել նիգերիացի Արինզե Ռիչարդ Օգբունուջուին: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Օգբունուջուն Վրաստան է եկել Նիգերիայից՝ 20 տարի առաջ, ամուսնացած է վրացուհու հետ, լավ տիրապետում է վրացերենին և Վրաստանի քաղաքացի է:
Նիգերիացին աստվածաբան է, ավարտել է նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, գիտի մի քանի լեզու, աշխատում է վրացիների և աֆրիկացիների միջև բարեկամական կապերի ընդլայնման ուղղությամբ:
«Վրաստանում ես թագավորական կյանք չեմ վարում, ապրում եմ բլորի նման՝ ամենօրյա խնդիրներով, ուրախություններով ու հոգսերով, գիտեմ վրացերեն: «Ես «բնիկ չեմ», բայց թբիլիսցի եմ, վրացերեն սովորել եմ Թբիլիսիի փողոցներում»,- ասել է Օգբունուջուն մի քանի տարի առաջ «Թբիլիսելեբի» պարբերականին տված հարցազրույցում: