• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու. Փաշինյան Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ... 13:13
Առողջապահությունը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիա. Նիկոլ Փաշինյան Առողջապահությունը ՀՀ-ում դարձնում ենք... 12:45
Պետությանն է վերադարձվել շուրջ 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. գլխավոր դատախազ Պետությանն է վերադարձվել շուրջ... 12:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:1524 Սեպ, 2021

Արցախյան հակամարտությունն ուժի կիրառման արդյունքում չի կարող լուծված համարվել. ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում: Տեսակապի միջոցով տեղի ունեցած ելույթում վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի պաշտոնական տեսակետներն ու առաջարկությունները: 

«Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ, տիկնայք և պարոնայք, ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին՝ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ ձեր առաջնորդությամբ կաջակցեք հաղթահարել մեր առջև ծառացած ծավալուն մարտահրավերները։

Այսօր իմ ելույթում ցանկանում եմ անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ մեր տեսակետներն ու առաջարկությունները:

Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից՝ միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։

Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը:

Հարգելի գործընկերներ, մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատվեց կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որտեղ առանցքային դրույթներից մեկը մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Ընդ որում, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովուրդը մեր կառավարությանը մանդատ տվեց այս առանցքային նպատակի ուղղությամբ շարժվելու համար: Կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունն այդ կարևորագույն մանդատն ստացավ այնպիսի ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո սա մեր երկրում տեղի ունեցած երկրորդ ընտրություններն էին և երկու ընտրություններն էլ միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող:

Եվ ուրեմն, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ, ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ և վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը:

Խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչև օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլև նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչև 20 տարի ազատազրկման: Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչև օրս չի հաստատում, չնայած նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականի աշնանն ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք:

Թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված, այսպես կոչված, ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:

Այս և մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետևողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորություններն օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով:

Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է:

Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք:

Եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա:

Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար, Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը: Այս առումով մենք առաջարկում ենք օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը:

Անհրաժեշտ է նաև վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:

Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար:

Հաջորդը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցն է: Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացն այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ և միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի:

Հարգելի գործընկերներ, ես իմ ելույթում անդրադարձա մեր երկրի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին, որոնք այսօր հրատապ լուծում և միջազգային հանրության սևեռուն ուշադրությունն են պահանջում:

Միևնույն ժամանակ, ավարտելով իմ ելույթը, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, շարունակելու է իր ներդրումը բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, կայուն զարգացման խրախուսմանը ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ: Հայաստանը պատրաստակամ է ամենայն ջանք գործադրել՝ նպաստելու արդի գլոբալ այնպիսի մարտահրավերների հաղթահարմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, COVID-19-ի համավարակը, միջազգային խաղաղության և անվտանգության, կայուն զարգացման խնդիրները։

Այսքանով թույլ տվեք ավարտել իմ ելույթը և հաջողություն մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին: Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է վարչապետը ելույթում:

Դիտումների քանակ23
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՍՀ նախարարը՝ 1,5-ամյա երեխայի ծեծի դեպքի մասին 17:3019 Մար, 2026
  • «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին քննարկվել են պլանավորված աշխատանքները 17:2319 Մար, 2026
  • Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, ծայրահեղ ծանր է. Ավանեսյան 17:1319 Մար, 2026
  • Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս 17:0719 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Ստորագրված համաձայնագրով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ. Գրիգորյան-Կոս հանդիպումը 17:0019 Մար, 2026
  • Սիբեխի սեզոնը հայտարարում եմ բացված. վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:5919 Մար, 2026
  • Վաղ ազդարարման համակարգերի զարգացումը համահունչ է ՀՀ միջազգային պարտավորություններին․ հաստատվել է EW4All ազգային ճանապարհային քարտեզը 16:4919 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:4719 Մար, 2026
  • Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ուղղությամբ. Ռուբեն Սիմոնյան 16:4119 Մար, 2026
  • Հաստատվել են 2026-2027 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը 16:3319 Մար, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը 16:2619 Մար, 2026
  • Էր Ռիադում պայթյուններ են հնչել. կան տուժածներ 16:2219 Մար, 2026
  • ՄԻՊ-ի աջակցությամբ զինծառայությունից վերադարձած ուսանողը շարունակում է ուսումը նույն կուրսում` անվճար 16:1319 Մար, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները 16:0619 Մար, 2026
  • Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպք 16:0219 Մար, 2026
  • Բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն և որ իրենք իրենց հարկերը վճարեն. Փաշինյան 15:5319 Մար, 2026
  • Իսրայելն այլևս չի հարձակվի իրանական հանքավայրերի վրա. Թրամփ 15:4819 Մար, 2026
  • Դավիթ Դանիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:4219 Մար, 2026
  • Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է 15:3919 Մար, 2026
  • Սիրում ենք բոլորիդ. Նիկոլ Փաշինյանը Մարթա Կոսի հետ տեսանյութ է հրապարակել 15:3619 Մար, 2026
  • Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից 15:3219 Մար, 2026
  • Ռուսաստանն անում է հնարավորը՝ մեղմելու Ուկրաինայից գազամուղներին սպառնացող վտանգը. Պեսկով 15:2119 Մար, 2026
  • Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասում 15:0619 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Աշխարհի մուսուլմանները միմյանց ողջունում են, մաղթելով «սալամ»՝ խաղաղություն. Միրզոյան 15:0019 Մար, 2026
  • Բջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերը 14:5419 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի նորանշանակ դեսպանը 14:4219 Մար, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 14:3419 Մար, 2026
  • Փաշինյանը՝ Իրանին հումանիտար օգնություն տրամադրելու մասին 14:3219 Մար, 2026
  • Վարչապետ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ 14:3019 Մար, 2026
  • Արաբական և մուսուլմանական երկրների ԱԳ նախարարները դատապարտել են Իրանի գործողությունները 14:2919 Մար, 2026
  • Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմն է. Փաշինյան 14:2619 Մար, 2026
  • Մարտի 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ 14:1819 Մար, 2026
  • Դեռ ռուսաստանաբնակ հայրենակցի չեմ հանդիպել, որը համակրանք չի արտահայտել մեր կառավարության նկատմամբ. Փաշինյան 14:0919 Մար, 2026
  • Գեղարքունիքի մարզի Լճափ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 14:0419 Մար, 2026
  • ՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով. Փաշինյան 13:5619 Մար, 2026
  • Երկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ են. Նիկոլ Փաշինյան 13:5119 Մար, 2026
  • Սա պետություն է, չի կարող ամեն առանձին ՊՈԱԿ կամ հիմնադրամ վարել իր առանձին վերցրած արտաքին քաղաքականությունը. Փաշինյան 13:4719 Մար, 2026
  • Անընդհատ ասում եք՝ չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. ես երկու անգամ հրաժարական եմ տվել. վարչապետ 13:4119 Մար, 2026
  • Մասկատում տեղի է ունեցել Օմանում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը 13:3919 Մար, 2026
  • Մեր հանձնառությունը արդիականացումը պետական համակարգ բերելն ու նոր որակի ծառայություններ մատուցելն է․ Արմեն Ղազարյան 13:3819 Մար, 2026
  • Սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերին. Փաշինյան 13:3319 Մար, 2026
  • ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. Փաշինյան 13:3019 Մար, 2026
  • Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ 13:2119 Մար, 2026
  • Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու. Փաշինյան 13:1319 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է 13:1119 Մար, 2026
  • Պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով. վարչապետը՝ ընդդիմադիր ուժերի մասին 13:0819 Մար, 2026
  • Ի՞նչ է հիբրիդային պատերազմը. Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը 13:0219 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Անխուսափելի պատերազմ՝ ընտրությունից շատ չանցած. վարչապետը՝ որոշ ուժերի մասին 13:0019 Մար, 2026
  • Փաթեթով ներկայացնում ենք հարկային վարչարարության ամենաառանցքային բարեփոխումներից մեկը. ՊԵԿ նախագահ 12:5819 Մար, 2026
  • Վաշինգտոնյան գագաթնաժողովը Երևանին ու Բաքվին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր. ԱՄՆ հետախուզության զեկույցը 12:4919 Մար, 2026
  • Առողջապահությունը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիա. Նիկոլ Փաշինյան 12:4519 Մար, 2026
  • Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը 12:4219 Մար, 2026
  • Տիչինայի փողոցում տան տանիք է այրվել 12:2719 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2719 Մար, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներին 12:1919 Մար, 2026
  • Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. Վարդապետյան 12:1719 Մար, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններում այժմ դադար է. Պեսկով 12:0919 Մար, 2026
  • Պետությանն է վերադարձվել շուրջ 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. գլխավոր դատախազ 12:0219 Մար, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակին հարող՝ 7000 քմ ընդհանուր մակերեսով հողամասը կամրացվի ՇՄՆ-ին 11:4719 Մար, 2026
  • ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ 11:3319 Մար, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 148 հանցագործություն, գրանցվել է 10 ավտովթար, 3 մարդ զոհվել է 11:2119 Մար, 2026
  • Կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը 11:1919 Մար, 2026
  • Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 11:0219 Մար, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0019 Մար, 2026
  • ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան 10:5419 Մար, 2026
  • Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք. դատախազության հերթական հայցը բավարարվել է 10:5319 Մար, 2026
  • 148 միլիոն 800 հազար դիտում. Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի տվյալներն է հրապարակել 10:4419 Մար, 2026
  • ՄԻՊ-ը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքն ու համակարգային խնդիրները 10:3519 Մար, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը բազմակողմ համագործակցության մասին հուշագիր են ստորագրել 10:2519 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 0.7 տոկոսային կետով. Վահե Հովհաննիսյան 10:0019 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 09:5919 Մար, 2026
  • 2026 թվականին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ. Գևորգ Պապոյան 09:5519 Մար, 2026
  • Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ 09:4919 Մար, 2026
  • Կադրից դուրս. պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Միրզոյան 09:3619 Մար, 2026
  • Դեսպան Մկրտչյանը և կոնգրեսական Սեթ Մագազիները կարևորել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդումը 09:1619 Մար, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի փողոցներից մեկում 08:5319 Մար, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:4219 Մար, 2026
  • ԱՄՆ-ն կպայթեցնի ամբողջ «Հարավային Պարս»-ը այնպիսի հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել․ Թրամփ 08:3019 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 07:5919 Մար, 2026
  • Ծանրաբեռնված բուժաշխատողների վճարն ավելացել է, մյուսներինը այլ կերպ կլուծվի. Ավանեսյանի պարզաբանումը 01:0619 Մար, 2026
  • Սնանկության ինստիտուտն այլևս չի օգտագործվի որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու գործիք 00:4919 Մար, 2026
  • Իրանը հաստատել է երկրի հետախուզության նախարարի մահը 00:3419 Մար, 2026
  • Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են 00:2119 Մար, 2026
  • Սիսիան-Գորիս ճանապարհին ձորն ընկած մեքենայի 3 ուղևորները մահացել են, տուժած վարորդը՝ հոսպիտալացվել 00:1719 Մար, 2026
  • «Բնակչությունը գոհ է, բարեփոխումն իրականացվեց սահուն». նախարարն՝ ապահովագրության գործարկման մասին 00:0219 Մար, 2026
  • 2 հարցի ուղղությամբ աշխատանք պետք է տարվի. Փաշինյանն ամփոփել է ԼՂ-ից տեղահանվածների մասին համաժողովը 23:4218 Մար, 2026
  • ՀԷՑ-ի սեփական կարիքների համար հունվարին դուրս է գրվել ավելի քան 800 հզր կՎտ. ժամ պակաս էլեկտրաէներգիա, քան 2025-ին․ ավելի խոսուն է փետրվարի պատկերը․ Պետրոսյան 23:3218 Մար, 2026
  • Մարտի 19-ի եղանակային կանխատեսումները 23:2218 Մար, 2026
  • 1.2 տարեկան երեխային բռնության ենթարկած երեխայի հոր երկրորդ կինը կալանավորվել է 23:1618 Մար, 2026
  • Հայ բեմի թագուհու՝ Սիրանույշի ֆենոմենը. ԳԱԹ-ի նոր ցուցադրությունը 22:5718 Մար, 2026
  • ԱԺ պատգամավորները Բրյուսել են գործուղվել 22:2718 Մար, 2026
  • Հարցազրույց Հասմիկ Հակոբյանի հետ 22:0518 Մար, 2026
  • Հերթական մեր դասի օրն էր․ Փաշինյան 21:5918 Մար, 2026
  • Կանայք՝ հայկական բրենդիի և գինու արտադրության մեջ 21:4818 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 21:1618 Մար, 2026
  • Հայաստանի և Օմանի ԱԳՆ-ները կխորացնեն համագործակցությունը լրատվության ոլորտում 21:0918 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Չենք կարող կայացնել խաղաղությունը փլուզող որոշումներ.վարչապետը՝ ԼՂ-ից տեղահանվածներին 21:0018 Մար, 2026
  • Կրոնի հիվանդության և խոցային կոլիտի դեմ պայքարը Հայաստանում 20:5718 Մար, 2026
  • Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ 20:5018 Մար, 2026
  • Մարտ 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4218 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015