Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնվել է ընդգրկուն ամփոփիչ հանդիպում-քննարկում՝ սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ:
Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար կազմը և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ:
Ամփոփվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները: Ամիսներ տևած ուսումնասիրությունների և տարված աշխատանքների արդյունքում արդեն ուրվագծվել են բնապահպանական այս խնդրի հիմքում ընկած հիմնական պատճառները: