Չինաստանի իշխանություններն Աֆղանստանին շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրեն: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին:
Նա ընդգծել է, որ տրամադրվող գումարը կօգտագործվի առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի ու պատվաստանյութերի գնման նպատակով:
«Անհրաժեշտ պայմանների ի հայտ գալուն պես, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, Չինաստանը կօգնի Աֆղանստանին ժողովրդի բարօրությանն ուղղված նախագծերի վերականգնման ու իրականացման հարցում»,- հավելել է Չինաստանի արտգործնախարարը: