Թուրքիայի նախագահ ՌեջեՓ Թայիփ Էրդողանը, որի երկիրը ներգրավվել է Հայաստանի, Սիրիայի, Լիբիայի ու Իրաքի պատերազմներում, գիրք է գրել այսպես կոչված հանուն համաշխարհային արդարության պայքարի՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:
«Պայքար՝ հանուն համաշխարհային արդարության» գրքի ֆոնին Թուրքիայի նախագահը շարունակում է ժխտել հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը:
«Հնարավոր է առավել արդար աշխարհ» վերնագրով գրքում Էրդողանը գանգատվում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Թուրքիայի անհավասար իշխանությունից: