Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորներից մեկի հրապարակած վիճակագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կառավարման ընթացքում ավելի քան 38.500 հայց է ներկայացրել երկրի քաղաքացիների դեմ՝ «վիրավորելու համար», գրում է Ermenihaber-ը:
Հայցերը ներկայացվել են 2014 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածը: Եվ ստացվում է, որ ամեն տարի Էրդողանը ներկայացրել է մոտ 6500 հայց:
Մյուս հինգ նախագահի հայցերի վերաբերյալ տվյալներն են՝ Սուլեյման Դեմիրել - 158 դատական հայց, Ահմեթ Նեջդեթ Սեզեր՝ 163 դատական հայց, Թուրգութ Օզալ՝ 202 դատական հայց, Քենան Էվրեն՝ 340 դատական հայց, Աբդուլլահ Գյուլ՝ 848 դատական հայց:
Ուշագրավ է, որ, ըստ վիճակագրության, Էրդողանի ներկայացրած յուրաքանչյուր երրորդ հայցը բավարարվել է:
Թուրքիայի ընդդիմությունն էլ հայտարարում է, որ Էրդողանը երկրի նախագահին վիրավորելու հոդվածը շատ ակտիվ օգտագործում է՝ երկրում այլակարծության դեմ պայքարելու համար: