• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի... 23:42
9-րդ գումարման ԱԺ օրակարգը. Մեծ բանավեճ 9-րդ գումարման ԱԺ օրակարգը.... 21:55
Չքաղաքականացնե՜լ. Կարեն Գիլոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Կարեն Գիլոյանի հետ 18:19
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը իր սուվերեն իրավունքն է․ Զախարովայի արձագանքը Ալիևի հայտարարություններին
Քաղաքականություն
19:4619 Օգս, 2021

Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը իր սուվերեն իրավունքն է․ Զախարովայի արձագանքը Ալիևի հայտարարություններին

Այսօր տեղի է ունեցել Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում արված շեշտադրումներին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափին: Զախարովան նշել է, որ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների իրականացումը բացարձակ առաջնահերթություն է: Բաքվի և Երևանի հետ ամենաբարձր և բարձր մակարդակով շփումները պարբերական բնույթ են կրում: Անհրաժեշտ աշխատանքներ տարվում են նաև արտաքին քաղաքական, պաշտպանական և սահմանապահ գերատեսչությունների գծով: Մեր դեսպանատունը նույնպես ակտիվ գործունեություն է ծավալում»,- նշել է Զախարովան:

Փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափի մասով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հանդիպումների ձևաչափերը քննարկվում են կողմերի հետ, իսկ որոշումները կայացվում են հօգուտ այդ հանդիպումների արդյունավետության, «հարցի զգայունությունից և անվտանգային հարցերից ելնելով՝ քննարկումների մանրամասները ոչ միշտ են հրապարակայնացվում»:

Զախարովան անդրադարձել է նաև որոշ քաղաքական գործիչների ռազմատենչ հռետորաբանությանը, ինչը, ըստ նրա,  խոչընդոտում է կայուն արդյունքներ գրանցելուն։ 

«Թե՛ Բաքուն, թե՛ Երևանը, ընդհանուր առմամբ, բարձր են գնահատում մեր երկրի և ռուսական խաղաղապահ առաքելության դերը Լեռնային Ղարաբաղում: Մեր խաղաղապահների գործողությունների շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն բարելավվել է, այն համեմատաբար հանգիստ է: Իրենց տներ վերադարձող փախստականների մասին տվյալները պարբերաբար տեղադրվում են ՌԴ ՊՆ կայքում։ Առանձին միջադեպեր օպերատիվ կերպով լուծվում են աշխատանքային կարգով․ դրանց առաջացման պատճառը Բաքվի և Երևանի հարաբերություններում վստահության բացակայությունն է»,- նշել է Զախարովան:

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ լուծել հումանիտար ոլորտում առկա խնդիրները. կատարել ռազմագերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզների փոխանակում:

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը այդ երկրի սուվերեն իրավունքն է. «Կցանկանայի ընդգծել, որ մենք համապատասխան փոխգործակցություն ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Ընդ որում՝ մենք հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությունը»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ ներքին գործերի նախարարությունը բազմիցս դիմել է Երևանին և Բաքվին՝ կոչ անելով զերծ մնալ ուժի կիրառումից և հարցը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով:

«Մենք ելնում են նրանից, որ հարցի երկարաժամկետ լուծման համար հարկավոր է սկսել սահմանազատման և հետագա սահմանագծման շուրջ բանակցությունները: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն տրամադրել»,- ընդգծել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է իր աշխատանքները օգոստոսի 17-ին: «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ կողմերին հաջողվել է վերսկսել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ հարցի շուրջ գործնական քննարկումները, ինչը, մեր կարծիքով, կոչված է նպաստելու տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Դիտումների քանակ980
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները 17:4327 Հլս, 2026
  • ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը խորհուրդ է տվել Թրամփին դադարեցնել Իրանին հարվածները Հորմուզի նեղուցի շրջանում. Axios 17:3027 Հլս, 2026
  • Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա 17:1827 Հլս, 2026
  • Էջմիածին-Շահումյան-Դաշտ բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի նորոգման դժվարությունները 17:0627 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | «Հանուն Հայաստանի հարատևության…». նախարարների երդման տեքստը փոխվել է | 27.07.2026 17:0027 Հլս, 2026
  • Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները 16:5427 Հլս, 2026
  • Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում 16:4327 Հլս, 2026
  • Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին 16:3527 Հլս, 2026
  • ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարը կորցրել է իր իմաստը. Կիմ Յո Չժոն 16:2427 Հլս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով 16:1627 Հլս, 2026
  • «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է 16:0327 Հլս, 2026
  • Հութիները սպառնում են փակել Կարմիր ծովը 15:5127 Հլս, 2026
  • Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող 15:3827 Հլս, 2026
  • Ոստիկանությունը վերացրել է Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար կասկածվողին 15:2527 Հլս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում 15:1227 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Տնտեսության երեք ոլորտում երկնիշ աճ է գրանցվել. կոմիտեն ցուցանիշներ է հրապարակել 15:0027 Հլս, 2026
  • «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2026-ի առաջին կիսամյակի 1-ին խոշոր հարկ վճարողն է 14:5727 Հլս, 2026
  • Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ 14:4127 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:2727 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները 14:1527 Հլս, 2026
  • Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը 14:0327 Հլս, 2026
  • Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում 13:4727 Հլս, 2026
  • Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել 13:3327 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք 13:2027 Հլս, 2026
  • Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր 13:0327 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Ջրային համակարգի մեծ վերափոխումը. ինչ է նախատեսվում առաջիկա հինգ տարիներին 13:0027 Հլս, 2026
  • Մահվան ելքով վրաերթ Ծովակալ Իսակովի պողոտայում 12:5227 Հլս, 2026
  • Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի 12:4027 Հլս, 2026
  • 2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ 12:2127 Հլս, 2026
  • Ռուսական հարվածներ Ուկրաինայում. առնվազն երեք զոհ, տասնյակ վիրավորներ 11:4827 Հլս, 2026
  • Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից Ռուսաստանում կան զոհեր ու վիրավորներ 11:4827 Հլս, 2026
  • Արտանիշի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում. ջրափրկարարները քաղաքացուն մոտեցրել են ափ 11:3527 Հլս, 2026
  • Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը 11:2227 Հլս, 2026
  • Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ 11:0827 Հլս, 2026
  • Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ 10:5427 Հլս, 2026
  • Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար 10:4027 Հլս, 2026
  • Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր 10:3327 Հլս, 2026
  • Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել 10:1427 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Ծառուկյանից պահանջվող 2 առանձնատների շուկայական արժեքը 4.2 միլիարդ դրամ է 10:0027 Հլս, 2026
  • Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով 09:4927 Հլս, 2026
  • Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում 09:2327 Հլս, 2026
  • «Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին 09:1527 Հլս, 2026
  • Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:0227 Հլս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները 08:3427 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2127 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0427 Հլս, 2026
  • ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ 23:4226 Հլս, 2026
  • Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության 22:5926 Հլս, 2026
  • 16 մլն-ի ծրագրով տներ, ոռոգման ցանց, նոր դպրոց, ձեռնոցի արտադրություն. սահմանամերձ գյուղի ծրագրերը 22:5126 Հլս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ օրակարգը. Մեծ բանավեճ 21:5126 Հլս, 2026
  • 288 մլն դոլար, 75 գույք, «Բենթլի», «Ռոլս-Ռոյս». Ծառուկյանից պահանջվող տները՝ թռչնի թռիչքի բարձրությունից 21:5026 Հլս, 2026
  • Հայաստանում արտադրվող արևային էներգիայի ծավալը 7 տարում հարյուրապատկվել է 21:4226 Հլս, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ 21:3726 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Արարատցեմենտի մրցույթի հաղթողին դուրս են մղել. 185 մլն դր կանխավճարը չեն վերադարձրել 21:0026 Հլս, 2026
  • Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի նպատակները | Հարցազրույց Վահե Թորոսյանի հետ 20:5126 Հլս, 2026
  • 35 տարվա մեջ 1-ին անգամ ռազմավարություն կլինի. ջրային ոլորտի խնդիրների լուծման քայլերը 20:4126 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն 20:2426 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.07.2026 20:1526 Հլս, 2026
  • Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3426 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին 18:4526 Հլս, 2026
  • Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը 18:0626 Հլս, 2026
  • Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից 17:4326 Հլս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում 16:1526 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին 15:0926 Հլս, 2026
  • ՄԱԿ-ը կանգնած է Սիրիայի կողքին. Գուտերեշ 14:0026 Հլս, 2026
  • Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:5326 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում 13:2426 Հլս, 2026
  • Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում 13:2026 Հլս, 2026
  • Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի 13:1626 Հլս, 2026
  • 2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան 12:2726 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12:2326 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ 11:2926 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 11:2026 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ 09:4526 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1126 Հլս, 2026
  • Էստոնիայում ներկայացվել է հայ կերպարվեստը 00:5026 Հլս, 2026
  • «Լուսավորիչ» թատերաստուդիայի առաջին քննությունը 00:0926 Հլս, 2026
  • Կրթություն և կեցություն. «Ուսանողի տուն»-ը նոր դիմորդների է սպասում 23:5425 Հլս, 2026
  • Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը 23:1125 Հլս, 2026
  • Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է 22:3625 Հլս, 2026
  • Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը 22:1525 Հլս, 2026
  • Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 21:5725 Հլս, 2026
  • Ռուս-ուկրաինական պատերազմի քաղաքական և տնտեսական հետևանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:4025 Հլս, 2026
  • Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից 21:2425 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.07.2026 21:1025 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Քննարկվել է գազի ծավալներն ավելացնելու հարցը. կստեղծվի ՀՀ-Իրան աշխատանքային խումբ 21:0025 Հլս, 2026
  • «Քրջի Bazzar»-ը՝ որպես ներկայացում 20:5825 Հլս, 2026
  • Հին մեքենաների ավտոշոու Գլենդելում 20:4925 Հլս, 2026
  • Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ 20:4225 Հլս, 2026
  • ՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը 20:3225 Հլս, 2026
  • Վրաստանը էլեկտրաէներգիայի անջատումների հարցով հետաքննություն է սկսել 20:2325 Հլս, 2026
  • «Երևանի գարեջուր» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 996 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1625 Հլս, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին 19:5425 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցները» Կոնգրեսում տեղից չեն շարժվում. NYT 19:4325 Հլս, 2026
  • Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին 19:3125 Հլս, 2026
  • Էդվարդ Ասրյանը այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ 19:1425 Հլս, 2026
  • Թվային անվտանգության հետքերով. հետազոտություն 18:5625 Հլս, 2026
  • Վրաստանում էներգամատակարարումը վերականգնվել է 18:3225 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել 18:0925 Հլս, 2026
  • ՄԱԿ-ն աջակցում է Սիրիային իր պատմության շրջադարձային փուլում. Գուտերեշ 18:0125 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015