Օգոստոսի 17-ին 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին մասնակցած հայ և ռուս մարտիկներին նվիրված հուշարձանի առջև անցկացվել է 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ - ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, բարձրաստիճան սպաներ, դիվանագետներ։
.jpg)
.jpg)

Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, որը, բացի Օշականի ճակատամարտից, նաև խորհրդանշում է եղբայրական երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
