Հայ նորարարները լուծում են առաջարկում այն քաղաքացիների համար, որոնք ժամանակի սղության պատճառով չեն կարողանում ժամանակ գտնել չորքոտանի հավատարիմ ընկերների համար:
Վաչե Սահակյան (Gabby հավելվածի համահիմնադիր) - Հավելվածը շների ծանոթության և առողջությունը մոնիթորինգ անելու ծրագիր է:
Համալսարանի դասերի հետ Անահիտն ընդամենը 2-3 ժամ ունի շանը խնամելու համար: Gabby-ն եկավ օգնության:
Անահիտ Սահակյան (Gabby հավելվածի օգտատեր) - Կարողանում եմ հետևել՝ արդյոք զբոսանքը, որը կատարվեց, հերի՞ք էր իր առողջության համար, իր ցեղատեսակին և իր տարիքին բավակա՞ն էր արդյոք, և ճիշտ հետևելը օգնում է ինձ ավելորդ ժամանակ չծախսել և միևնույն ճամանակ իմ չորքոտանի չարաճճիին բավականություն պատճառել:
Շան առողջությանը հետևելու համար կենդանասերներին ևս օգնում է հայկական հավելվածը։ Պետք է միայն ներբեռնել այն։
Վաչե Սահակյան - Նշելով շան ցեղատեսակը, տարիքը և քաշը՝ ծրագիրն ասում է, թե իրականում ինչքա՛ն պետք է լինի շան քաշը, և ասում է, թե ինչքա՛ն կալորիականություն պետք է շունը ընդունի, ինչքա՛ն պետք է վազի, ինչքա՛ն պետք է վառի: Ինչպես նաև կա պատվաստումների և առողջության, կոպիտ ասած՝ տետրակը իրա առողջության, որտեղ կարող ենք նշումներ անել, և ծրագիրը հիշեցնում է՝ հաջորդ պատվաստումը ե՛րբ պետք է լինի:
Հավելվածը Վաչեն որոշեց ստեղծել, երբ իր շանը խնամելու ժամանակ չէր գտնում. Բիգլ ցեղատեսակի շունը պահանջկոտ է, ինչքան էլ հաճելի է, բայց զբոսանքը ժամեր էր տևում, լուծումը «հոգատար» հավելվածը դարձավ: Իսկ ինչո՞ւ «Գեբբի»:
Վաչե Սահակյան - Էդ հարցին չեմ կարող պատասխանել:
Արդյունքում՝ 10 ժամ, և Գուգլ փլեյում արդեն 7-րդն էր մեր երկրից ներբեռնված հավելվածների ցանկում։ Նաև զվարճալի ֆունկցիա ունի։
Վաչե Սահակյան - Քանի որ շուկայում կա երկու խնդիր՝ ընկեր գտնել և զուգընկեր, մեր մոտ դրա երկու հնարավորությունը կա: Հավելվածի մեջ նշելով թաթիկը, այսինքն՝ ընկեր ենք ման գալիս, և սրտիկը, այսինքն՝ սեր ենք փնտրում մեր շան համար:
Չառլին գո՞հ է այս ֆունկցիայից, թե՞ ոչ՝ բարձրաձայնում է՝ ինչքանով՝ ստացվում է:
Հիմա շների ու նրանց տերերի կյանքը հեշտացնող խելացի Gabby-ն հասանելի է iOS և Android համակարգերի համար։
Շուտով դուրս կգան նաև միջազգային շուկա: Արդեն աշխատում են, որ ավելացնեն օգտատիրոջը տեսագրելու, մեկնաբանելու ֆունկցիաներ: Արդյունքում կդառնա Ինստագրամ՝ շների համար:
Հեղինակ՝ Կարինե Տերտերյան