Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
Նրան այդ պաշտոնում համալսարանականներին է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ռեկտորի նախկին պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ 2 տարվա ընթացքում գործակցության համար և հաջողություն մաղթել նոր պաշտոնակատարին:
Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ արդեն ունի աշխատանքային որոշակի ծրագիր, որն առաջիկայում կներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմին: