Իշխան Սաղաթելյանը 1 ձայնով չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 104-ը: Քվեատուփում առկա էր 104 քվեաթերթիկ, որից անվավեր էր ճանաչվել մեկը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 53, դեմ՝ 50: Քվեարկությանը չի մասնակցել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Դավիթ Սեդրակյանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե ԱԺ նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է ԱԺ նախագահի տեղակալի նոր ընտրություն:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իրենք կրկին Իշխան Սաղաթելյանին են առաջադրում որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ ապահովելու է նվազագույն ձայները՝ Սաղաթելյանի ընտրվելու համար։