Կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի Իշխան Սաղաթելյանն ընտրվի: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացքը և ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի պարոն Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,- ասաց Բաղդասարյանը: