• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 19:54
Բայրամովը կարևորել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը. «Հարևաններ» Բայրամովը կարևորել է Հայաստանի... 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:2404 Օգս, 2021

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին և ՊԵԿ նոր նախագահին

«Արդարադատության ոլորտում պատկերացումները պիտի համապատասխանեն դեռ 2018-ի հեղափոխության օրերի Հայաստանի քաղաքացիների տեսլականին»,- ներկայացնելով նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին՝ նշել է վարչապետը:

Փաշինյանն արձանագրել է՝ արդարադատությունում իրականացվող բարեփոխումներից մինչև Պարեկային ոստիկանության ներդրում գերատեսչությունն ակտիվ մասնակցել է, այժմ պետք է ապահովել քաղաքականության շարունակականությունը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք Պարեկային ոստիկանության ներդրման առաջին օրերից մթնոլորտի կարևոր փոփոխություն ենք տեսել, բայց նաև արձանագրել ենք պրակտիկ մի շարք խնդիրներ, որոնք պիտի լրջորեն ուսումնասիրվեն, Երևանի ռեզերվային ընդունելության ուսուցման գործընթացներում հաշվի առնվեն, որպեսզի արդեն Շիրակի և Լոռվա մարզերում Պարեկային ոստիկանության ծառայողները հենց ծառայության մեկնարկի առաջին րոպեներից ամբողջությամբ տիրապետեն խնդիրը, ներառյալ՝ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել Երևանի պարեկային ոստիկանության գործարկման ճանապարհին:

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանն էլ խոստացել է նոր լիցքեր հաղորդել նախկին բարեփոխումներին:

Կարեն Անդրեասյան (Արդարադատության նախարար) - Պարո՛ն վարչապետ, ուզում եմ խոստանալ, որ մեր այս երիտասարդ ու շատ կարող թիմի հետ կկարողանանք ի վերջո արդարությունը բերել բոլորին ամբողջ երկրում:

Վարչապետը նշել է նաև, որ նախկին նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկած քրեակատարողական ծառայության նոր մոդելը հետաքրքիր է և առաջիկայում պետք է ավելի մանրամասն քննարկել:

Վարչապետի հաջորդ այցը Պետական եկամուտների կոմիտեում էր: Նիկոլ Փաշինյանը աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին, արձանագրել ՊԵԿ-ում էական, տեսանելի փոփոխությունները:

Նիկոլ Փաշինյան - Բայց կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, այս հանգրվանում առավել ևս, ունի ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն վարելու կարիք:

Հենց այս նպատակով Պետեկամուտների կոմիտեն պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին, շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Մեկ դիտարկում էլ մաքսային ծառայության մասին:

Նիկոլ Փաշինյան - Մենք, եթե չեմ սխալվում, մեկ-երկու, հնարավոր է նույնիսկ երեք քրեական գործ ունենք հետևյալի մասին, երբ մաքսային կետով բեռներն անցել են այնպես, ինչպես, օրինակ՝ կանցնեին, ասենք Հանրապետության հրապարակով՝ Ամիրյան փողոցից դեպի Տիգրան Մեծ պողոտա: Իհարկե, օրենքի և նախաքննության տրամաբանությամբ մենք նախաքննություն ենք վարում, գտնում ենք մեղավորներին, ապացույցներ ենք հետազոտում, պարզում ենք՝ ում մեղավորությունն է ապացուցված, ում մեղավորությունն ապացուցված չէ, հետո գալիս ենք այն եզրակացության, որ այդ գործի մեջ մեղավոր են այդ օրվա հերթափոխի երկու կամ երեք ծառայող: Հույս ունեմ՝ նման դեպքեր չեն կրկնվի, արդեն իսկ տեղի ունեցած դեպքերով պետք է պատասխանատվության շատ ավելի լայն շրջանակ լինի:

Սա է առաջին պայմանն ու պահանջը Փաշինյանից: Վարչապետը բարձր է գնահատել նաև արդեն նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ծառայությունները, հիշեցրել՝ նորանշանակ նախագահը ծանոթ է համակարգին: Բադասյանը խոստացել է՝ հասարակության համար կարևոր բարեփոխումները իրականացնելու համար կստեղծեն բյուջետային եկամուտներ ապահովող համակարգ:

Ռուստամ Բադասյան (ՊԵԿ նախագահ) - Իմ հիմնական դերակատարումներից մեկը համարում եմ այդ լավ ցուցանիշների պահպանումը: Նաև շատ եմ կարևորում, որպեսզի հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի մեր տնտեսվարողների համար: Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային և հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու:

Նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին ներկայացնելով՝ Փաշինյանը նշել է՝ նպատակ ունեն շատ գերատեսչությունների գործառութային արդյունավետությունը մեծացնել, իսկ այդ որոշումները պահի տակ կայացված որոշումներ չեն:

Նիկոլ Փաշինյան - Իհարկե, ես չեմ ասում, որ այդ որոշումները կատարյալ են և այդտեղ լավարկման ինչ-որ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ. բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ պետք է առաջ գնանք և հետ գնալու ճանապարհ չկա: Այն, ինչի համար այդ գործընթացն սկսել ենք, պետք է ուղղակի իր լրումին հասցնել, այն է՝ մարդկային ռեսուրսի, ֆինանսական ռեսուրսի, գործառութային արդյունավետության բարձրացումն է մեր ճանապարհը: Պետք է շարունակենք գնալ այդ ճանապարհով

Արդեն նախկին նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ մեր գրեթե ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ և պատրաստ է աջակցել:

Արդեն նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն էլ ընդգծել է՝ աշխատանքների ծավալը շատ է մեծացել հատկապես պատերազմից հետո, և այժմ արագ կանցնեն աշխատանքային պրոցեսի՝ իրենց առջև դրված խնդիրները համատեղ լուծելու:

Ճգնաժամային շրջանում երկրի ֆինանսական կյանքը բնականոն պահելու համար վարչապետը գնահատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքն ու ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: Ըստ վարչապետի՝ օրակարգային երկու ուղղությամբ՝ պետական գնումների համակարգի բարելավման և պետական պարտքի կառավարման լուրջ անելիքներ կան:

Նիկոլ Փաշինյան - Եղել են իրավիճակներ, երբ կարողացել ենք քաղաքական կամք դրսևորել և անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել: Եվ պետք է ուղիղ ասել, որ եղել են իրավիճակներ, երբ չենք կարողացել քաղաքական կամք դրսևորել և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Կարծում եմ՝ հիմա այդ քաղաքական կամքը դրսևորելու լավագույն շրջանն է, երբ մեր երկրի առաջ առկա մարտահրավերները մեր հանրությանը, բոլորիս ավելի ընկալունակ են դարձնում բարեփոխումների և արդյունավետության բարձրացման կուրսն անշեղորեն շարունակելու այդ ուղղությունը:

Ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը նկատել է՝ դեռ 25 տարի առաջ Ատոմ Ջանջուղազյանի հետ նույն օրն են ոտք դրել նախարարություն և այժմ գործակցությամբ առավել արդյունավետ կաշխատեն:

Կառավարության կազմում վերադասավորումները դեռ չեն ավարտվել, բայց հիմնական կազմն արդեն հայտնի է: 2 փոխվարչապետն ու նախարարների մեծ մասը արդեն նշանակվել են:

 
Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Դիտումների քանակ61
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Որքա՞ն են «Ուժեղ Հայաստանի»՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները. Արթուր Հովհաննիսյանը՝ Արամ Վարդևանյանին 12:4106 Օգս, 2026
  • ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ 12:2406 Օգս, 2026
  • Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. Բաղաեի 12:1106 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. Օվերչուկ 12:0706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0006 Օգս, 2026
  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿ 11:5806 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը 11:4506 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է 11:3806 Օգս, 2026
  • Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից 11:2806 Օգս, 2026
  • ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան 11:2506 Օգս, 2026
  • Գյումրիում բեռնատար է այրվել 11:2306 Օգս, 2026
  • Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր 11:1606 Օգս, 2026
  • Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին 11:1306 Օգս, 2026
  • 2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. Փաշինյան 11:0606 Օգս, 2026
  • Կառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներ 10:5806 Օգս, 2026
  • Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը 10:5006 Օգս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան 10:3406 Օգս, 2026
  • Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ 10:3106 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2106 Օգս, 2026
  • Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել 10:2006 Օգս, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 1992 թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը 10:0506 Օգս, 2026
  • Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին 09:5706 Օգս, 2026
  • Երեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել 09:5306 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը կալանավորվել է 09:2706 Օգս, 2026
  • Մեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետ 09:1406 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 09:0006 Օգս, 2026
  • Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի․ դեսպանություն 08:5006 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3806 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:3106 Օգս, 2026
  • Քննարկվել են հանրային դիվանագիտության ոլորտում հայ-ամերիկյան կապերի ընդլայնման հնարավորությունները 08:0506 Օգս, 2026
  • Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է 01:2406 Օգս, 2026
  • 155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել 01:1106 Օգս, 2026
  • Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև համագործակցության նոր ձևաչափ է ձևավորվում․ Օլմեդոն 00:3806 Օգս, 2026
  • Եվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ 00:2106 Օգս, 2026
  • Ցանկություն ունեմ այս կառույցում հիմնել բժշկական թանգարան․ Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման ընթացքին 00:0406 Օգս, 2026
  • Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ 23:3605 Օգս, 2026
  • Գյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով․ ՔՊ խմբակցություն 23:1805 Օգս, 2026
  • Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ 23:0005 Օգս, 2026
  • Մոտ 3 200 դիմորդ անբավարար է ստացել. «Գրագետ մարդիկ էլ անգրագետ են դառնում» 22:4805 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները. Բաղաեի 22:3305 Օգս, 2026
  • Գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ԵՄ շուկա մեծ պատմական իրադարձություն է. Ղազարյան 22:1805 Օգս, 2026
  • Դեսպան Աֆյանը և Ամիտ Թելանգը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր 22:0305 Օգս, 2026
  • ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները 21:4805 Օգս, 2026
  • Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական 21:3005 Օգս, 2026
  • Շիրակում ցորենի լավ բերք են սպասում 21:1605 Օգս, 2026
  • Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա և ինչպես պաշտպանվել. ԱՆ-ի խորհուրդները 21:0905 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Նոր փոխնախագահ, հին հակասություններ․ ԱԺ-ում մթնոլորտը կրկին լարվեց 21:0005 Օգս, 2026
  • Իրան-Օման համաձայնագիրը չի ներառում Հորմուզի նեղուցով անցման համար վճարներ. CBS 20:5905 Օգս, 2026
  • Օգոստոս 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5505 Օգս, 2026
  • Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով ԿԳՄՍՆ-ին կհատկացվի 1,697.0 հազար դրամ 20:5005 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան, Վանաձոր, Ստեփանավան, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում 20:4505 Օգս, 2026
  • Լոնդոնի կենտրոնում կինը դանակահարել է մի քանի մարդու 20:4205 Օգս, 2026
  • Սոցցանցերում սուպերմարկետներից մեկի անունից քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 20:3705 Օգս, 2026
  • Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին 20:3205 Օգս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ի հետ հրադադարն օգտագործում է իր ռազմական ներուժը մեծացնելու համար. Մոհամմադ Աքրամինիա 20:2605 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը 20:2505 Օգս, 2026
  • Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադա. բարդ խնդիրներ և բրոնզե 2 մեդալ 20:2105 Օգս, 2026
  • «Ուպիր» անօդաչու թռչող սարքերի գործարանի գլխավոր տնօրենը վիրավորվել է մեքենայի պայթյունի հետևանքով 20:1505 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը 20:0905 Օգս, 2026
  • Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը 20:0005 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 19:5405 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ 19:4705 Օգս, 2026
  • Հնդկաստանը հրաժարվել է Ռուսաստանից գնել նորագույն Սու-57 կործանիչներ 19:4405 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 5. 2026 19:3605 Օգս, 2026
  • Հութիները Կարմիր ծովում կրկին հարվածել են սաուդական նավթատարի 19:2905 Օգս, 2026
  • Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ 19:2605 Օգս, 2026
  • Ռուսաստանն Ուկրաինային կհարվածի հյուսիսկորեական հրթիռներով. Reuters 19:1805 Օգս, 2026
  • ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 19:1205 Օգս, 2026
  • ՍԴ-ն ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին 19:0405 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր զարգացում՝ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթում․ կան ձերբակալվածներ 19:0005 Օգս, 2026
  • Գերմանական օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք 18:5605 Օգս, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն կհատկացվի 2277.41 հազար դրամ 18:4905 Օգս, 2026
  • Ուկրաինայի գործընկերներից ստացվող ՀՕՊ համակարգի հրթիռների քանակը կրճատվել է. Զելենսկի 18:4105 Օգս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել 18:3205 Օգս, 2026
  • 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում 18:2205 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը 18:1505 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ 18:0905 Օգս, 2026
  • Ծովագյուղի մշակույթի տունը հիմնանորոգվում է 18:0705 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 18:0005 Օգս, 2026
  • Արագածոտնի նախկին մարզպետից կբռնագանձվեն Արաբկիրի տան 45%-ը, Աշտարակի տունը և 184 միլիոն դրամ 18:0005 Օգս, 2026
  • Եղեգիսի կիրճը՝ աշխարհի էկոլոգիական թեժ կետ 17:5405 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 17:5105 Օգս, 2026
  • Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան 17:4805 Օգս, 2026
  • Դուք, որ անընդհատ խոսում եք խլելուց, մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 17:4205 Օգս, 2026
  • Սիրիայի նախագահը և քրդերի աշխարհազորի առաջնորդը բանակցություններ են վարել 17:3605 Օգս, 2026
  • Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ 17:3105 Օգս, 2026
  • Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Դատախազություն 17:2605 Օգս, 2026
  • Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը 17:1805 Օգս, 2026
  • Հարցը պատվիրակված է իրավաբաններին. Սոնա Ղազարյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասին 17:1105 Օգս, 2026
  • Լիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալ 16:5705 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը 16:5605 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանք ներդրած իշխանությունն ենք. Սոնա Ղազարյան 16:5105 Օգս, 2026
  • ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո. Արթուր Հովհաննիսյան 16:4505 Օգս, 2026
  • Ի՞նչ այնպես չեն արել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որ պարոն Վարդևանյանը հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում. Սոնա Ղազարյան 16:3905 Օգս, 2026
  • Նիստերը բավականին նորմալ հունով են ընթանում, նաև բովանդակային առումով. Սոնա Ղազարյան 16:3205 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են 16:2705 Օգս, 2026
  • Արտահանման դիվերսիֆիկացիան տալիս է իր ծիլերը. Սոնա Ղազարյան 16:2405 Օգս, 2026
  • Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան 16:1705 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը, եթե Թեհրանը համաձայնության հասնի Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ. FT 16:1005 Օգս, 2026
  • Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը 16:0405 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015