Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի խոսքով՝ Վաշինգտոնը 24 ռուս դիվանագետներից պահանջել է երկրից հեռանալ մինչև սեպտեմբերի 3-ը մուտքի արտոնագրի ժամկետը լրանալուն պես՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
National Interest ամսագրին տված հարցազրույցում ռուս դեսպանը նշել է, որ «Վաշինգտոնը կտրուկ խստացրել է մուտքի արտոնագրի գործընթացը»:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը ռուս դիվանագետների մուտքի արտոնագիրը չի օգտագործում Մոսկվայից վրեժ լուծելու համար:
Նեդ Փրայսը նաև հավելել է, որ նոր ոչինչ չկա այն բանում, որ երեք տարի հետո ռուս դիվանագետները պետք է դիմեին մուտքի արտոնագրի ժամկետը երկարացնելու համար: