• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կայացավ Գրքի երևանյան չորրորդ փառատոնը. ամփոփում
Հասարակություն
17:5102 Օգս, 2021

Կայացավ Գրքի երևանյան չորրորդ փառատոնը. ամփոփում

Երեք օր շարունակ Աբովյան փողոցում գրական-մշակութային եռուզեռ էր. օգոստոսի 1-ին ամփոփվել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը:

Փառատոնն այս տարի կրում էր չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ:

...Որ քաղաքը կարդա ոչ թե 3 օր, այլ՝ ընդհանրապես

Մայրաքաղաքի սրտում (Նկարիչների միություն, «Զանգակ» գրատուն, «Մոսկվա» կինոթատրոն) հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը տեղի են ունեցել գրական-մշակութային տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Շուրջ 50 հրատարակիչներ ներկայացրել են իրենց նոր գրքերը՝ մինչև 40 տոկոս զեղչով: Փառատոնի ընթացքում կայացած միջոցառումները կոչված էին հանրությանը տրամադրել ընթերցանությանը, թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին ավելի ճանաչելի դարձնելուն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը որպես կարևոր ցուցանիշ և ձեռքբերում արձանագրել է, որ փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 15000 գիրք: Նա խոսել է նաև մարդկանց դեպի գիրք բերելու ճանապարհին գրադարանների դերի մասին. «Գրադարանները չեն կարող լինել զուտ գրապահոցի և գրքի սպասարկման միջավայր: Դրանք պետք է վերածվեն մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայրի, որի վերջնարդյունքը գիրք բացելն է»:

Փոխնախարարի գնահատմամբ՝ 21-րդ դարում տեղեկատվական դաշտի հագեցվածության պայմաններում գիրքը չի կարող միանգամից հասնել ընթերցողին, և պետք է մտածել ուղիներ, որոնք հնարավոր ընթերցողին կբերեն դեպի գիրքը: Այդ ուղիներից մեկը Գրքի փառատոնն է: Ըստ այցելուների՝ փառատոնը նպաստում է, որ ընթերցողների թիվն ավելանա, որ գրողն ավելի հայտնի դառնա: Այցելուներից շատերը փառատոնը գնահատում են որպես զեղչված տարբերակով ցանկալի գիրքը ձեռք բերելու լայն հարթակ: Գրականագետ Սուրեն Դանիելյանը հույս է հայտնել, որ ապագայում Գրքի փառատոնը չի ընկալվի որպես տոն և հասարակության համար կդառնա սովորական միջոցառում՝ «Երբ ժողովուրդը ներքուստ աճի դեպի գիրքը»: Երիտասարդ գրող Հովիկ Աֆյանն էլ նշել է՝ փառատոնից գրողի ակնկալիքն այն է, որ քաղաքը կարդա ոչ թե 3 օր, այլ՝ ընդհանրապես:

Փառատոնի միջոցառումների ցանկում կարևոր իրադարձություն էր Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը, որը ներկայացրել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը. «Թումանյանի կյանքի տարեգրության հատորյակները բացառիկ են հայ գրականության պատմության շղթայում, որովհետև մինչ օրս հայ գրողներից միայն Թումանյանն է, որ ունի նմանատիպ հիմնավոր կենսամատենագիտություն»:

«Ժամանակիդ շունչը դարձիր»

Փառատոնի շրջանակում տեղի են ունեցել մի շարք գրքերի շնորհանդեսներ։

Բանախոսները՝ գրականագետները, հրատարակիչներն ու անձամբ հեղինակները ընթերցողներին են ներկայացրել գրքերը, թե՛ ստեղծագործական, թե՛ թարգմանության ընթացքը, կարդացել են հատվածներ։ 2022 թ.-ին լրանալու է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Գրքի երևանյան փառատոնին առանձին տաղավարով ներկայացել էր նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով՝ անակնկալ էր փառատոնի ընտրված խորագիրը՝ ընդառաջ գրողի 125-ամյակին: Հաջորդ տարին կլինի հոբելյանական, նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Վերջին գիրքը, որ լույս է տեսել թանգարանի ջանքերով, «Չարենց-Նամե» ստեղծագործությունն է: Այն առաջիկայում կթարգմանվի տարբեր լեզուներով: Տեղի է ունեցել նաև Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպի շնորհանդեսը: Գրողի թոռը՝ Գոհար Չարենցը, պատմել է տատիկից փոխանցված հիշողությունները մեծանուն բանաստեղծի մասին:

Շնորհանդեսներն ընթացել են ինտերակտիվ միջավայրում. այցելուները բանախոսներին են հղել իրենց հուզող հարցերը գրքերի վերաբերյալ։ Նիլ Գեյմանի «Քորլայն» գրքի քննարկմանն էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հատուկ փոքրիկ այցելուների համար պատրաստված թեմատիկ տաղավարում կերպավորել են գրքի հերոսներին։ «Դիտել ենք մուլտֆիլմը և շատ ենք հավանել։ Գիրքն էլ անպայման կկարդանք ու կհամեմատենք»,- իրենց առաջիկա անելիքի մասին են պատմել դպրոցահասակները: Եթե Նկարիչների միությունում մեկը մյուսի հետևից ներկայացվում էին նոր տպագրված գրքերը, ապա «Զանգակ» գրատանն ընթերցողների մեկ այլ հատված մասնակցում էր գրքերի քննարկումների։

Հետաքրքրասեր մի խումբ փոքրիկներ հանդիպել են «Վիշապաքարի գաղտնիքը» մանկապատանեկան գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանին, նրա և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ քննարկել Վահագնի ու վիշապների արկածային ու առասպելական ճանապարհը: Կինոյի սիրահարներն էլ հնարավորություն են ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցելու «Կինո և գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան» և Նարինե Աբգարյանի «Զուլալիի» էկրանացման քննարկումներին: Քննարկումների առանցքից դուրս չի մնացել նաև պատերազմի թեման: Այցելուները ծանոթացել են «Արտեֆակտ» գրքին, վավերագրողներ Կարեն Ավետիսյանը, Արեգ Բալայանը և Էդիկ Պողոսյանը զրուցել են պատերազմի, պատերազմի մղձավանջից մարդուն դուրս բերելու ու փրկելու, պատերազմն ինքդ քո միջով անցկացնելու ու արվեստ դուրս բերելու մասին։ Որպես գրողի կյանքի ականատես-վավերագրող՝ «Գրողի կինը․ Վերժինե Մովսիսյան (զրույցը՝ Դավիթ Մաթևոսյանի)» հանդիպման շրջանակում Հրանտ Մաթևոսյանի կինն ընթերցողներին պատմել է Մաթևոսյանի կյանքի ամենահետաքրքիր դրվագները՝ ուսանողական տարիներից մինչև «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նկարահանման հրապարակ, պատասխանել նրանց հարցերին։

«Անկախ շատ ֆիլմեր դիտելուց և ժամանակակից տեխնիկայի ընձեռած հնարավորություններից, շա՛տ կարդացեք, անպայման ժամանա՛կ հատկացրեք ընթերցանությանը»,- հանդիպման ավարտին ներկաներին խորհուրդ է տվել Վերժինե Մովսիսյանը։

Փառատոնի փակումը՝ գրական մրցանակաբաշխությամբ

Փառատոնը բաղկացած էր 4 բաղադրիչից. առաջինը գրական մրցույթն էր, երկրորդը՝ ցուցահանդես-տոնավաճառն էր, մյուս բաղադրիչներն էին շնորհանդեսներն ու բանախոսությունները: Գրական մրցույթը Գրքի երևանյան չորրորդ փառատոնի կարևոր բաղադրիչներից էր, և փառատոնն ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ՝ «Պոեզիա» և «Արձակ» անվանակարգերում։

«Արձակ» անվանակարգում ներկայացվել էր 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ:

Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում էին՝

Քրիստինե Հովհաննիսյանը – գրականագետ,

Ալեքսանդր Թոփչյանը – գրաքննադատ, գրող, թարգմանիչ,

Գուրգեն Խանջյանը - արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ,

Ալվարդ Սեմիրջյանը - գրականագետ,

Հասմիկ Խեչիկյանը - գրականագետ:

Ստեղծագործությունները գնահատվել են հետևյալ չափանիշներով՝ կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։

«Պոեզիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լուսինե Եղյանը, «Արձակում»՝ Հովիկ Աֆյանը։

Ժյուրիի անդամ, գրականագետ Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ հայտերի թիվն աննախադեպ էր, իրենք բարդ ընտրություն են կատարել՝ արդեն ծանոթ գրողների կողքին նոր անուններ բացահայտելով: Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին փառատոնի ձևաչափը կփոփոխվի, և կընդլայնվի աշխարհագրությունը՝ ընդգրկելով հանրապետության մյուս քաղաքները ևս:

Արձակագիր Գուրգեն Խանջյանը՝ որպես ժյուրիի անդամ, նույնպես դրական է գնահատել ներկայացված ստեղծագործությունների որակական մակարդակը: Որպես անակնկալ՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը հաղթողներին է հանձնել «Եղիշե Չարենց» հուշամեդալ՝ մեծանուն գրողի 125-ամյակին ընդառաջ, և ազդարարել հոբելյանական տարվա (2022 թ.) մեկնարկի մասին: «Պոեզիա» անվանակարգում հաղթող ճանաչված Լուսինե Եղյանն առաջին անգամ էր մասնակցում փառատոնի գրական մրցույթին: «Չէի բացառում, որ հաղթողը ես եմ լինելու»,- ասում է նա:

«Եթե մասնակցում ես մրցանակաբաշխությանը, ուրեմն պետք է սպասես նաև հաղթանակի,- ասում է «Արձակ» անվանակարգի հաղթող Հովիկ Աֆյանը և ավելացնում,- ինձ առավել ոգևորել է «Եղիշե Չարենց» հուշամեդալը, որն ավելի պարտավորեցնող է»: Փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել բոլոր մասնակիցներին՝ կամավորներից մինչև այցելուներ, աջակիցներից մինչև հրատարակիչներ՝ հետպատերազմյան շրջանում բարձր գնահատելով գրական իրադարձության անհրաժեշտությունը, և այն համարել են այլևս կայացած:

Դիտումների քանակ26
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015