Հանրապետության տարածքումօգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Երևանում օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: Oգոստոսի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մանրամասները` տեսանյութում: