Փարիզում մեքենան մտել է կենտրոնի բացօթյա բարերից մեկի պաշտգամբ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Վարորդը թողել է մեքենան ու փախել, ոստիկանությունը սկսել է նրա որոնումը՝ հայտնում է ТАСС-ը:
Դեպքի պատճառները պարզվում են: Ենթադրվում է, որ տեղի է ունեցել ոչ միտումնավոր վրաերթ՝ արագությունը գերազանցելու պատճառով: Ըստ ոստիկանության՝ վարորդը կորցրել է կառավարումը: