Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ քաղաքի տարածքում այրվում է անտառի մեծ տարածք՝ հայտնում է РИА Новости-ն:
«Հրդեհի մարմանը մասնակցում է երկու ինքնաթիռ, 15 ուղղաթիռ, վեց բուլդոզեր և 106 հրշեջ մեքենա»,- ասված է տեղական իշխանության հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է օրվա երկրորդ կեսին միաժամանակ անտառի երկու հատվածում: Ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվում է ու շարունակում առաջ շարժվել: Մանավգաթում տարհանվել է երեք բնակելի թաղամաս:
Տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ զբոսաշրջային վայրերին վտանգ չի սպառնում: