Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության հարցերով խորհրդի արտահերթ նիստ կգումարի՝ կապված Pegasus ծրագրի օգնությամբ էլեկտրոնային լրտեսության գործի հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Հետաքննություն է սկսվել: Հանրապետության նախագահն այսօր պաշտպանության գծով խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի, որի թեման այս գործը կլինի»,- նշել է նա:
Միջազգային մամուլը հետաքննություն է հրապարակել, որում նշվում է, որ մի շարք երկրներ իսրայելական Pegasus էլեկտրոնային լրտեսական համակարգի շնորհիվ կարող են հետևել առնվազն 50 հազար մարդու ամբողջ աշխարհում: