• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:36
Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:31
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կասկած չկա, որ յուրաքանչյուրն առավելագույնը  կանի Հայաստանը ներկայացնելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ Օլիմպիական խաղերի մասնակիցներին
Հասարակություն
20:4715 Հլս, 2021

Կասկած չկա, որ յուրաքանչյուրն առավելագույնը կանի Հայաստանը ներկայացնելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ Օլիմպիական խաղերի մասնակիցներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: 

Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին և նշել, որ հայ ժողովուրդը ամբողջ հոգով և ամբողջ մտքով լինելու է նրանց հետ և սպասելու նրանց մրցելույթներին: «Ընդհանրապես, կարծում եմ, որ սպորտի և հատկապես օլիմպիական շարժման դերը չպետք է թերագնահատել, որովհետև օլիմպիականները, մարզիկները մեր երկրի դեսպաններն են, ովքեր ներկայացնում են մեր ժողովուրդը, մեր երկիրը:

Եվ երկրի իմիջը նաև մեծապես պայմանավորվում է տարբեր հարթակներում մեր մարզիկների ունեցած մրցելույթներով: Հույս ունեմ, որ այս Օլիմպիական խաղերում կունենանք կոնկրետ արդյունքներ: 8 մրցաձևերից 17 մարզիկ մեկնում է Օլիմպիական խաղերի: Իհարկե, այստեղ կա շատ նուրբ եզր. կարևոր է, որ  օլիմպիականներին ոգևորենք, քաջալերենք հաղթանակների, մյուս կողմից՝ նրանց ուսերին չդնենք այնպիսի լրացուցիչ պատասխանատվություն և պարտավորություն, որ մրցահարթակում նրանց կաշկանդի: Սա թերևս ամենադժվար գործն է մեր բոլորի՝ և՛ Ազգային օլիմպիական կոմիտեի, և՛ Կառավարության, և՛ նախարարության, և՛ մարզչական անձնակազմի համար. ինչպես անել, որ բավարար չափով քաջալերենք մեր մարզիկներին, մյուս կողմից՝ այդ հաղթանակի սպասումով իրենց չկաշկանդենք, որպեսզի նրանք իրենց ամբողջ պոտենցիալը կարողանան բացահայտել»:

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մարզիկների խնդիրների լուծման հարցերով կառավարությունը հետևողական զբաղվել է: «Համոզված եմ, որ բազմաթիվ հարցեր չեն հասել ինձ, և նախարարությունը, Օլիմպիական կոմիտեն ու ֆեդերացիաները լուծել են դրանք: Շատ կցանկանայի, որ այս Օլիմպիադայից առաջ կարողանայինք մեր օլիմպիական հավաքականին տոգորել իսկապես թիմային տրամաբանությամբ և լիցքերով։

Իհարկե, հաղթանակները մեզ շատ անհրաժեշտ են, սովորականից ավելի շատ, որպեսզի մեր երկիրն այս ծանր փորձությունների միջով անցնելուց հետո ինքնավստահությունը, ապագայի նկատմամբ հավատը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ վերականգնի։ Կարծում եմ՝ սա ասելու կարիք չկա: Համոզված եմ, որ մեր մարզիկները, օլիմպիականներն այս ամենը շատ լավ գիտեն, մեզնից ավելի լավ գիտեն։ Վստահ եմ, որ նույնիսկ այս ամենն ասելու կարիք չկա նրանց քաջալերելու իմաստով, որովհետև որևէ կասկած չկա, որ յուրաքանչյուրն առավելագույնը կանի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, օրհներգը Օլիմպիական հարթակից ներկայացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են Օլիմպիական խաղերին մեր հավաքականը հնարավորինս պատշաճ մակարդակով պատրաստելու համար։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր մարզիկներին, մարզիչներին, ովքեր իրենց նվիրվածությամբ նորանոր լիցքեր են հաղորդել։ Կարծում եմ՝ մեր Օլիմպիական հավաքականը պետք է առանձնահատուկ սիրով և գորովանքով վերաբերվի իր առաքելությանը, բայց, կրկին եմ ասում, հույս ունեմ, որ այս առանձնահատուկ շրջանը, առանձնահատուկ պատասխանատվությունը պետք է նաև ձեզ չկաշկանդի, որովհետև կաշկանդվածությունը միշտ կարող է բերել որոշակի խնդիրների։ Այնպես որ, բոլորիս հաջողություն եմ մաղթում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ամեն ինչ արել է և կշարունակի անել՝ մարզիկների պատրաստվածությունը լավագույնս ապահովելու համար: «Պարո՛ն վարչապետ, շնորհակալ ենք Ձեզ և Կառավարությանն այն ուշադրության համար, որ հատկապես սպորտին եք ուղղում: Վերջին շրջանում ականատեսը եղանք, որ Դուք ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եք մեր մարզիկների գրաֆիկով, խնդիրներով: Ուզում եմ ուղղակի վերահաստատել, որպեսզի մեր մարզիկները, Օլիմպիական կոմիտեի ղեկավարները և բոլորս իմանանք, որ մենք միշտ հաստատակամ ենք լինելու այս հարցում և անելու ենք հնարավորը, ինչ-որ տեղ էլ՝ անհնարը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ կորոնավիրուսի, արտակարգ իրավիճակի պայմանները խնդիրներ են առաջացրել մարզիկների համար, մասնավորապես, մրցաշարերին մասնակցելու և օլիմպիական վարկանիշային ավելի մեծ թվով ուղեգրեր ապահովելու տեսանկյունից:  ՀԱՕԿ նախագահը հավելել է, որ այս Օլիմպիական խաղերին սպիտակ քարտերի միջոցով ուղեգրերից հրաժարվել են և խաղերին կմասնակցեն բացառապես ուժեղագույն մարզիկները: «Այս անգամ որոշեցինք, որ միայն ուժեղները գնան: Այսօրվա մասնակիցներն ուժեղագույններն են, բոլորն էլ մեդալակիր են, հենց  այնպես վարկանիշ ձեռք չեն բերել: Այս անգամ ակնկալում ենք 3-5 մեդալ: Բոլորն էլ չեմպիոններ են, պատրաստվել են, փորձառու են, մասնակցել են և՛ Օլիմպիական, և՛ Աշխարհի և՛ Եվրոպայի առաջնությունների: Իրենց կյանքի նպատակն է, որ կարողանան  մասնակցել Օլիմպիական խաղերին, ազգի պատիվը բարձր պահել, եռագույնը բարձրացնել, հիմնը հնչեցնել: Ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը Կառավարության, նախարարության, ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ  կարգավորվել են»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ ամենօրյա կապի մեջ են եղել Օլիմպիական կոմիտեի հետ, որևէ չլուծված խնդիր չի մնացել: «Մարզիկները բոլոր ուսումնամարզական հավաքներն անցկացրել են այնտեղ, որտեղ ցանկացել են: Բոլոր մարզումներին, ում պետք է եղել, հրավիրել ենք: Ծանրաձողերն էլ տեղ հասան, վերջին մարզումներն էլ դրանցով կանցկացնեն ու կմեկնեն: Պարոն Ծառուկյանի հնչեցրած թվերը շատ լավն են, տա Աստված, որ այդպես էլ լինի»,- նշել է Գիլոյանը: Փոխնախարարը հավելել է, որ օլիմպիական պարգևավճարները վերջին տարիներին չեն վերանայվել:

Արձագանքելով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցին կտրվի անհրաժեշտ լուծում:

Այնուհետև մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են նախապատրաստական հավաքների արդյունքներին և ընդգծել, որ ջանքեր չեն խնայելու՝ Օլիմպիական խաղերին հայրենիքի պատիվը բարձր պահելու համար:  

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն օլիմպիականներին մաղթել է հաջողություն: «Հաջողությունների, հաղթանակների սպասումով բարի ճանաարհ, ինչ էլ որ խոստացել ենք, ամեն ինչ կանենք»,- եզրափակել է վարչապետի պաշտոնակատարը: 

Դիտումների քանակ147
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան 09:1011 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 08:5211 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2711 Սեպ, 2026
  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ Ավանեսյան 08:0511 Սեպ, 2026
  • Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳՆ 01:0611 Սեպ, 2026
  • PISA-ի արդյունքները ցնցել են հանրությանը. ոլորտի պատասխանատուների ու փորձագետների համար անսպասելի չէ 00:3511 Սեպ, 2026
  • Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր 00:2011 Սեպ, 2026
  • Պետաջակցության ծրագրերից օգտվել են, ցորենի բերքն այս տարի առատ է, դժգոհ են իրացման գնից 00:0111 Սեպ, 2026
  • Հանդիպեցի վարժական հավաքների մասնակիցների հետ, պատասխանեցի նրանց հարցերին․ Պապիկյան 23:4010 Սեպ, 2026
  • Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին 23:2310 Սեպ, 2026
  • Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը 23:0010 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել 22:4810 Սեպ, 2026
  • 4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը 22:3010 Սեպ, 2026
  • Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 22:1610 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0010 Սեպ, 2026
  • Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի 21:5010 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ի շուրջ նոր տեղեկատվական հարձակում․ Իրանի անունից կեղծ հայտարարություն 21:0010 Սեպ, 2026
  • Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան 20:5910 Սեպ, 2026
  • 74-ամյա Վահրամ պապը՝ Էլբրուսի գագաթին 20:5710 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015