Օգոստոսի 1-ից Վենետիկյան ծովածոցի անվտանգությունն ապահովելու համար խոշոր զբոսաշրջային նավերին կարգելվի մուտք գործել Վենետիկի կենտրոն՝ տեղեկացնում է euronews-ը:
Օրինագիծը նախատեսում է հիմնադրամ ստեղծել տուժած տուրօպերատորներին փոխհատուցում վճարելու համար: Ծովածոցը նավարկության համար փակելու որոշումը պաշտպանել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Կազմակերպությունում առաջարկել են Վենետիկն ընդգրկել Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցուցակում: