Երկաթուղային վթար է տեղի ունեցել Ավստրիայի հարավ-արևմուտքում՝ Ալպերում, ինչի հետևանքով վիրավորվել է 17 մարդ՝ գրում է euronews-ը:
Էլեկտրական գնացքը, անցնելով Մուր գետի հովտում երկաթուղային նեղ ճանապարհով, բախվել է երթուղու վրա ընկած ծառի արմատին և դուրս եկել գծերից: Վագոններից մեկն ընկել է գետը:
Գնացքում 56 մարդ է եղել, այդ թվում՝ դպրոցականներ: Ուրբաթ՝ հուլիսի 9-ը, ուսումնական տարվա վերջին օրն էր, և նրանք գնում էին իրենց վկայականներն ստանալու:
17 վիրավորից 9-ը հոսպիտալացվել է, 3-ի վիճակը ծանր է, նրանցից մեկին ուղղաթիռով են տեղափոխել հիվանդանոց: