Երեքշաբթի երեկոյան ուղևորատար և բեռնատար գնացքները բախվել են Չեխիայի մայրաքաղաքի մոտ, ինչի հետևանքով զոհվել է մեքենավարը, 3 տասնյակից ավելի ուղևոր վիրավորվել է: Նրանց մի մասին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի ժամանակ գնացքում եղել է մոտ 100 մարդ:
Ըստ տեղեկության` ուղևորատար գնացքը բախվել է կանգնած բեռնատար գնացքին: Իշխանությունը հետաքննում է վթարի պատճառը:
Դա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ խոշոր դեպքն է Չեխիայի երկաթուղային ցանցում: Հուլիսի 8-ին ուղևորատար գնացքը դարձյալ բեռնատար գնացքին էր բախվել չեխ-գերմանական սահմանին, ինչի հետևանքով զոհվել էր երկու մարդ: