Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ դրություն է հայտարարել նահանգում զենքի գործադրման պատճառով:
«Սա հանրային առողջապահության ոլորտի լուրջ խնդիր է և մենք պետք է համապատխան քայլերի դիմենք: Պետք է լիարժեք ուշադրություն դարձնենք այս ճգնաժամին և օգտագործենք անհրաժեշտ ռեսուրսները»,- գրել է Կուոմոն Twitter-ում:
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ հանգստյան օրերին՝ հուլիսի 3-5-ը, Անկախության օրվա ազգային տոնի նախօրեին և դրանից հետո, 26 մարդ է վիրավորվել Նյու Յորքում հրաձգության 21 դեպքի ժամանակ:
Նահանգապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, նահանգը կստեղծի զենքի կիրառմամբ բռնության կանխարգելման բաժին և ծրագրի իրականացման համար կներդրվի մոտ 138,7 մլն դոլար:
Նահանգապետ Կուոմոյի մամուլի գրասենյակը նաև նշել է, որ Նյու Յորքի նահանգի ողջ տարածքում հանցավոր գործողություններում օգտագործված զենքի 74%-ը ձեռք է բերվել նահանգից դուրս: