Հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության տոնի օրերին, ամբողջ երկրում գրանցվել է հրաձգության ավելի քան 400 դեպք, որի հետևանքով մահացել է առնվազն 150 մարդ՝ փոխանցում է CNN-ը:
Զենքի կիրառմամբ բռնությունները տեղի են ունեցել 72 ժամվա ընթացքում՝ ՛ուրբաթ օրվանից մինչև կիրակի:
Ամերիկյան մեգապոլիսում՝ Նյու Յորքում, հրաձգության 26 դեպքում արձանագրվել է 21 զոհ: Չիկագոյում կրակել են 83 հոգու, որոնցից մահացել է 14 մարդ: Տուժածների թվում կա 5-ամյա և 6-ամյա երկու աղջնակ: