Հորմոնային խնդիրների պատճառով երկու մարզուհիների արգելել են մասնակցել տարվա ամենակարևոր սպորտային մրցաշարին` Օլիմպիական խաղերին։
Նամիբիացի 18-ամյա ներկայացուցիչներին՝ Քրիստին Մբոմանին և Բեատրիս Մասիլինգին, արգելել են մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի 400 մետր մրցավազքին, տեստոտերոնի մակարդակի բարձրացման պատճառով։ Նրանց հիմնական սեռական հորմոնի՝ տեստոստերոնի բնական մակարդակը շատ ավելի բարձր է, քան կանանց նորմը:
World Athletics-ի կանոնադրության համաձայն՝ նրանք իրավունք չունեն մասնակցելու 400-1600 մետր մրցավազքերին։ Այնուամենայնիվ, նույն կանոնների համաձայն, Մբոմային և Մասիլինգին թույլատրվում է մրցել 100 և 200 մետր վազքուղիներում:
Մբոման 400 մ ամենարագն է անցել այս մրցաշրջանում՝ 48,54 վայրկյան, և համարվում էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացահայտ ֆավորիտը։ Մասիլինգան մրցաշրջանում երրորդն էր՝ 49,53 վայրկյան արդյունքով։