«Կոպա Ամերիկայի» 2021 թվականի խաղարկության կիսաեզրափակչում մրցեցին Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները։
7-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը բացեց հաշիվը: 61-րդ րոպեին կոլումբացիները պատասխան գոլը: Աչքի ընկավ Լուիս Դիասը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին արգենտինացիները։
Լիոնել Սկալոնիի գլխավորած Արգենտինայի հավաքականը դուրս եկավ «Կոպա Ամերիկայի» ընթացիկ խաղարկության եզրափակիչ, որտեղ մրցակիցը Բրազիլիայի ընտրանին է։