Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Իտալիա-Իսպանիա դիմակայությունը:
Առաջին խաղակեսում Իսպանիայի հավաքականն ուներ առավելություն, սակայն ո՛չ իսպանացիների գրոհներն արդյունք տվեցին, ո՛չ էլ Իտալիայի ընտրանու հակագրոհները:
Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց, սակայն 60-րդ րոպեին Իտալիայի հավաքականն արագ հակագրոհի արդյունքում կարողացավ բացել հաշիվը: Հանդիպման 60-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Կիեզան:
Գոլից հետո իսպանացիները շարունակեցին գրոհել, և 80-րդ րոպեին Մորատայի հարվածից հետո գնդակը հայտնվեց Իտալիայի հավաքականի դարպասում: 1:1 և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Այստեղ ևս կողմերն ունեին հաջողության հասնելու հնարավորություններ, սակայն գոլ չարձանագրվեց և հանդիպման ելքը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ:
Ֆուտբոլային վիճակախում փորձառու Իտալիայի հավաքականն իր խոսքն ասաց՝ հաղթելով 4:2 հաշվով և դուրս գալով Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Անգլիա-Դանիա զույգի հաղթողը: