Իսլանդիայում 2015-2019 թվականներին քառօրյա աշխատանքային շաբաթվա գիտափորձ է անցկացվել, որը մեծ հաջողություններ է արձանագրել՝ փոխանցում է BBC-ն:
Փորձարկման ժամանակ աշխատակիցներին վճարել են նույն գումարը, որի արդյունքում շատ աշխատատեղերում աշխատանքի արդյունավետությունը մնացել է նույնը կամ ավելի է բարձրացել:
Նման գիտափորձեր անցկացվում են աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Իսպանիայում և Նոր Զելանդիայում:
Իսլանդիայում անցկացված փորձարկման ժամանակ մասնակցել է ավելի քան 2500 մարդ, որը կազմում է երկրի աշխատունակների միայն 1 տոկոսը: Նրանցից շատերը 40-ժամյա աշխատանքային շաբաթից անցել են 35- կամ 36-ժամյա աշխատանքի: