«Պատվիվ ունեմ» դաշինքը Սահամադրական դատարանում վիճարկում է արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները, միևնույն ժամանակ չի հերքում՝ պատրաստ են վերցնել իրենց հասանելիք խորհդարանական մանդատները, թեպետ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս խորհրդարանի համար երկար կյանք չի կանխատեսում:
Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ - Այս ընտրությունները պետք էին աշխարհին, բայց ոչ Հայաստանին: Աշխարհն ուզում էր ունենալ լեգիտիմության մանդատը թարմացրած իշխանություն` տարածաշրջանային հետագա զարգացումների համար չեզոքացնելու այն բորբոքված օջախը, որին վերածվել էր Հայաստանը:
ՀՀԿ փոխնախագահն արտաքին աշխարհին ու ՀՀ իշխանություններին վստահեցրեց՝ վերջին ընտրությունները քաղաքական կայունություն չեն բերելու: Հիշեցրեց՝ ընտրությունները չեն ճանաչում որպես Արցախի կորստի լեգիտիմացում, իսկ իրենք խորհրդարանում իշխանության համար դժոխք են ստեղծելու՝ զուգորդված փողոցային պայքարով:
Արմեն Աշոտյան - Այս հանդարտությունը թվացյալ է, թեթև կայծ է պետք, որը կարող է լինել ներսից ու դրսից: Փողոցային պայքարը Հայաստանում չի ավարտվել:
Հանրապետական գործիչը չշտապեց գնահատական տալ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքերին, որոնք արձանագրվել են իրավապահ մարմինների կողմից:
Աշոտյանը չի կասկածում՝ արտահերթ ընտրությունները կեղծվել են: Ըստ նրա՝ արդար ընտրության պարագայում իշխանությունը կրկին ամենաշատ ձայն հավաքած կուսակցությունը կլիներ, սակայն 7-10 տոկոս ձայն պակաս՝ ներկայիս արդյունքներից:
ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունները «Պատիվ ունեմ» դաշինքով չեն չստացել դաշինքներիի համար անցողիկ 7% ձայնը, սակայն որպես երրրորդ ամենաշատ քվե ստացած՝ իրավունքի ուժով անցել են խորհրդարան: