Ռուսաստանի և Չեխիայի միջև երկխոսության վերսկսման համար Պրահան պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ գործելաոճից, որով առաջնորդվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն: Այս մասին տեղեկացնում է EaDaily-ն:
«Չեխիան պետք է բնականոն հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ: Կարծում ենք՝ այնտեղ կան բավական հասուն քաղաքական գործիչներ, որոնք կարող են եզրակացություններ անել Ռուսաստանի հետ հարաբերություններում տեղի ունեցածից»,- ասել է դիվանագեռը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Պրահայի հարաբերությունները վատթարացան, երբ Չեխիան Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրեց 2014 թվականին Վրբետիցայում տեղի ունեցած պայթյուններին ներգրավվածության համար: Մայիսի 14-ին Մոսկվան հրապարակեց Ռուսաստանի համար «ոչ բարեկամական պետությունների» ցուցակը, որում ընդգրկված էին միայն ԱՄՆ-ը և Չեխիան: Փաստաթղթում նշվում էր, որ չեխական կողմն իրավունք ունի Ռուսաստանի Դաշնությունում իր դեսպանատանը աշխատանքի ընդունել ռուսաստանցի և երրորդ երկրների 19 քաղաքացու, մինչդեռ ԱՄՆ-ը` ոչ ոքի: