Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական գործողություններ» կատարող երկրների ցանկում, որը հաստատվել է Ռուսաստանի կառավարության կողմից, ներառված են ԱՄՆ-ը և Չեխիան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական երկրների ցուցակում հայտնվելը կանդրադառնա առաջին հերթին այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի վրա: Տեղացիներից աշխատակազմ ձևավորելու հնարավորությունը շատ սահմանափակ կլինի:
Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Ռուսաստանում կարող է 19 մարդ ընդունել աշխատանքի, իսկ ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը` ոչ ոքի:
Հրապարակված ցուցակում, բացի Չեխիայից և ԱՄՆ-ից, այլ երկրներ չկան: