• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԱԺ նախագահը Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
18:1919 Հնս, 2021

ԱԺ նախագահը Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Տավերնային դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանելու կապակցությամբ եւ հիշեց, որ վերջինս դիտարկել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ազգային ժողովի նախագահը հավելեց, որ այս ընտրությունները միտված են հանգուցալուծելու նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հետեւած լարված ներքաղաքական իրավիճակը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իտալիայի Սենատի փոխխոսնակը հույս հայտնեց, որ քաղաքացիները կկատարեն իրենց ընտրությունը, ինչի արդյունքում երկրում կայունության նոր փուլ կսկսվի:

Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի կարեւորությանը եւ այդ հարցում միջազգային գործընկերների մասնակցությանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացված ոտնձգությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսմանը վերաբերող հարցեր: Իտալական կողմը Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներում ներգրավվելու պատրաստակամություն հայտնեց:

Հանդիպման ավարտին երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց հայ-իտալական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը:

 
Դիտումների քանակ95
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ 17:4819 Հնս, 2021 Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ Քաղաքականություն
  • Միրզոյանը ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատել է ազատ և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը 15:1219 Հնս, 2021 Միրզոյանը ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատել է ազատ և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015