ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իշխանությունից հեռանալուց հետո առաջին անգամ հունիսի 26-ին Օհայո նահանգում մեծ հանրահավաք կանցկացնի իր համակիրների հետ: Այս մասին ասվում է նախկին ղեկավարի հայտարարության մեջ:
«ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 26-ին մեծ հանրահավաք կանցկացնի Օհայո նահանգի Ուելլինգթոն բնակավայրում»,- ասվում է հայտարարության մեջ:
Առաջիկա միջոցառման նպատակը հանրապետական Մաքս Միլլերի աջակցությունն է, որը հաջորդ տարի մտադիր է Օհայո նահանգից առաջադրվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: