Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը:
Հունիսի 14-ին հերթական դեպքն է բացահայտել ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։ Բաժնի քրեական հետախույզները Արտաշատի Շահումյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 33-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփանման բույսի զանգվածներ։ Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։