Կարճ ժամանակում կհասնեն Արցախյան հակամարտության համապարփակ կարգավորմանը. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» վանաձորցիներին խոստացավ՝ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի՝ անվտանգ հայրենիք ստեղծելու համար:
Արման Բաբաջանյան, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի 1-ին համար - Ամենաարծարծվող խնդիրը ոչ թե սոցիալական խնդիրն է եղել, ոչ թե աղքատությունն է եղել, ոչ թե ջուրն ու հացը, այլ անվտանգությունը և այստեղ, կարծում եմ, ահռելի աշխատանք կա անելու:
Վարչապետի թեկնածուն ասում է՝ աշխատաք կա անելու նաև արտաքին քաղաքականության ուղղությամբ: Եթե զենքերը կրակել են, ուրեմն դիվանագիտիությունն է պարտվել:
Արման Բաբաջանյան - Վերգտնենք այն ազատությունը, որը մեր արտաքին գործընկերների այնպիսի դիվերսիֆիկացիա կստեղծի մեր երկրում, որը կապահովի անհրաժեշտ մակարդակի անվտանգություն: Հետևաբար, մենք հանդես ենք գալիս ժողովրդավարության պաշտպանության դիրքերից:
Մինչև Վանաձոր գալը դաշինքի անդամները եղել են նաև Լոռու մարզի այլ քաղաքներում: Ասում են՝ անմիջական շփվում են ժողովրդրի հետ, խոսում ներկա իրավիճակի մասին ու առաջարկում իրենց լուծումները: Լևոն Շիրինյանը վստահ է՝ կարողանալու են զգալի ձայներ հավաքել ու անպայման խորհրդարան են մտնելու:
Լևոն Շիրինյան - Ասել եմ, որ մենք 2-րդ տեղն ենք զբաղեցնելու: Ասել եմ, որ առանց այս դաշինքի խորհրդարան չի լինելու, մտքներիցդ հանեք, չի լիելու: Այսօր Ձեզ հետ հանդիպմանն այս ջերմ ընդունելության պարագայում կարող եմ ասել, որ գողապետությունը տապալված է, մենք 2-րդ տեղում ենք լինելու:
Շիրինյանը խոսեց թալանի, պետության ու ժողովրդի գումարները քամուն տալու մասին, ասաց ՝ իշխանությունները 30 տարի մսխեցին եղածն ու այդպես էլ էլիտա չունեցանք:
Հայկ Սուքիասյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու («Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») - Պետության ունեզրկման հետ տեղի է ունեցել իրավական պետության անէացում, ժողովրդավարության ոչնչացում և սրան զուգահեռ՝ նաև տարբեր տեսակի այլանդակությունների պրոպագանդա:
Հայկ Սուքիասյանը դատապարտեց քաղաքական ուժերի բռնած դիրքը. միասնականության կոչերն ու հորդորներն, ըստ նրա, անպատասխան են մնում:
Հայկ Սուքիասյան - Պարզ է, որ այս ընթացքում որոշ քաղաքական ուժեր անհաղորդ մնացին մեր ժողովրդի կանչերին և պահանջին՝ միավորվել և հանդես գալ միասնական ճակատով: Բայց այսօր այդ միասնական ճակատը ձևավորվել է այս առանցքի դաշինքի շուրջ:
Դաշինքի անդամները վստահեցնում են՝ ԱԺ անցնելուց հետո կատարելու են նախընտրական բոլոր խոստումները, հայրենիքը դուրս են բերելու ծանր վիճակից և բարեփոխելու են բոլոր ոլորտները: