Հայաստանի բոլոր քաղաքներից, գյուղերից մեր հայրենակիցներին կոչ ենք անում վաղը՝ 07:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակից միանալ ազգային միասնության ավտոերթին դեպի Սյունիքի մարզ՝ մեր եղբայրներին մեր սերը, մեր խոնարհումը, մեր հպարտությունը և աջակցությունն արտահայտելու:
Եվ ուրեմն, վաղը՝ ժամը 07:30-ից, միասնության ավտոերթը դեպի Սյունիքի մարզ շարժվում է Հանրապետության հրապարակից` Ֆեյսբուքի իր էջում գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: