«Միասնական Հայրենիք» կուսակցությունը քարոզարշավը շարունակել է Արմավիրի մարզում։ Ընտրողների հետ հանդիպմանը կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը հայտարարել է, որ քաղաքական ուժի ծրագիրը կազմելիս մանրակրկիտ ուսումնասիրել են բոլոր ոլորտների բացերն ու ճանապարհային քարտեզ կազմել:
Մհեր Տերտերյան («Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավար) - Մենք մեր աշխատանքով ուզում ենք ամբողջությամբ վերանանք քննադատությունից, խոսենք քաղաքակիրթ, և մեր ամբողջ աշխատանքն ուղղված է լինելու նրան, թե ոնց ենք պատկերացնում վաղվա օրը, ՀՀ տնտեսական զարգացումը, ոնց ենք զբաղվելու բանակաշինությամբ, ոնց ենք ավելացնելու անվտանգությունը, ոնց է զարգանալու գյուղատնտեսությունը, ոնց ենք հարաբերություններ կազմելու հարևան երկրների հետ և ինչ մոտեցում ու սկզբունքներ ունենք Արցախի հարցի վերաբերյալ: