«Միասնական հայրենիք» կուսակցությունն առաջարկում է ռազմարդյունաբերությունը Հայաստանում գերակա ոլորտ դարձնել: Կուսակցությունն անհրաժեշտ է համարում ռազմարդյունաբերության կոմիտեն միացնել բանակին, կենտրոնացնել կապիտալն ու ռեսուրսը՝ հաջողություն ունենալու համար:
Մհեր Տերտերյան, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար - Առանձին կարևորում եմ, որ պատերազմը քննություն էր Հայաստանի համար, և մենք այդ դասերը պետք է ճիշտ քաղենք և մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկենք պատերազմի՝ րոպե-րոպե, ժամ-ժամ իրադարձությունները, որպեսզի ճիշտ հետևություններ անենք և մեր ռազմական տակտիկայի ու ստրատեգիայի հետ կապված անհրաժեշտ փոփոխություններ ձեռնարկենք: Ռեֆորմների մեջ պարտադիր դա պետք է անենք: Ռազմարդյունաբերությունն այն ոլորտն է, որը պետք է կատարի պետական իջեցված պատվեր: Կարևորում եմ առանձին այն հանգամանքը, որ մենք ունենում ենք այն բանակը, որը կատարի ինչ առաջադրանք մենք դնում ենք: Առաջադրանքը պետք է լինի հստակ, ակտուալ՝ ներկա դրությամբ, մարտահրավերների համապատասխան, և այդ պատվերը պետք է ձևակերպվի և՛ բանակի առջև, և՛ բանակը կարողանա ուղիղ պլանավորել ռազմական տեխնիկայի գնումները: