Օդ ու ջրի պես անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը Վայոց ձորում հայտարարում է՝ գլխավոր խնդիրն այսօր սահմաններն են: Այս հարցում միակ լուծումը Ծառուկյանը համարում է Ռուսաստանի հետ նոր փաստաթղթի ստորագրումը:
Ծառուկյանը խոսել է նաև արտագղթից և լուծման իր տարբերակն առաջարկել՝ քաղաքացուն պետք է աշխատանքով ապահովել սեփական երկրում:
Որ կողմ նայում ես, խնդիրներ կան՝ ընդգծում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն ու առողջապահության համակարգին անդրադառնում: Պետպատվերի համակարգը լավ չի գործում՝ պնդում է Ծառուկյանը:
Քանդվում է. մեկ բառով Ծառուկյանն այսպես է բնորոշում այսօրվա իրավիճակը և հավելում՝ իրենք ներկայացնում են իրենց ծրագիրը՝ որոշողը քաղաքացին է: