«Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանն այցելել է Սյունիքի մարզ, Մեղրիում հանդիպել և զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով:
Բնակիչները նշել են, որ առավելապես անհանգստացած են սահմանային իրավիճակով: Մեղրեցիներն ընդգծել են, որ շատ կարևոր է, երբ քաղաքական գործչի այցելությունն անցնում է անմիջական մթնոլորտում, քանի որ այդպես իրենք հնարավորություն են ունենում անձամբ և անկաշկանդ քննարկել խնդիրները: